Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հիմնադրում և առաքելություն Նախագահ Վարչություն Հանձնաժողովներ Անդամներ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2015Թ․), ԳԻՐՔ 8
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2015Թ․), ԳԻՐՔ 8

Այս գիրքը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման 2015 թվականի բարեփոխումների գնահատմանը, որը կատարվել է Համայնքների ֆինանսիստների միավոր ման (ՀՖՄ) փորձագետների մշակած մեթոդաբանության հիմանվրա:

Բարեփոխումների գնահատման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության ծրագրերի՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթների կատարումը, տեղական ինքնակառավարման համակարգի վիճակը բնութագրող ցուցանիշները, ՏԻՄ-երի կատարած աշխատանքները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի ստանձնած՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող պարտավորությունների կատարումը:

Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)

Ֆինանսավորող կազմակերպություն` ԱՄՆ ՄԶԳ

ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է 6 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից. դրանք են՝Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ն (ՀՖՄ), Տեղեկատվական համակարգերի զարգացման ևվերապատրաստման կենտրոնը (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը,«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ):Կոնսորցիումը գլխավորում է Համայնքների ֆինանսիստների միավորումը:

Ծրագրում ներառված են Հայաստանի մոտ 75 քաղաքային և գյուղական համայնքներ (35 քաղաքներ և մեծ գյուղեր,ինչպես նաև խոշորացման ենթակա մոտ 40 փոքր համայնքներ):

ՀաՄաՏեղ ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղականինքնակառավարման բարեփոխումների գործընթացում, քաղաքացիներին տրամադրել վստահելի տեղեկատվություն,հզորացնել քաղաքացիական հասարակութունը՝ արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառարումխթանելու համար:

Ծրագիրը նաև կենտրոնանում է գործընկեր համայնքների կարիքների լուծման և տարբեր պայմաններում գտնվող համայնքների համար հավասար հնարավորություններ ստեղծելու վրա: Ծրագիրը կարևորում է համայնքային կյանքինկանանց և երիտասարդների մասնակցությունը, որը կնպաստի համայնքային ռեսուրսների արդյունավետմոբիլիզացմանը և ծրագրի կայուն արդյունքների ձեռք բերմանը: Ծրագրի ակնկալվող արդյունքն է ստեղծել այնպիսիմիջավայր, որտեղ համայնքի անդամների և ՏԻՄ-երի միջև հարաբերությունները վերածվում են համատեղ ջանքերի՝ուղղված համայնքի զարգացմանը:

Ծրագրի խնդիրներն են.

  • զարգացնել քաղաքացիական հասարակության կարողությունը տեղական ինքնակառավարման ևապակենտրոնացման հետ կապված բարեփոխումների գործընթացում քաղաքացիների ներգրավման և իրենցշահերը բարձրաձայնելու հարցում․
  • հզորացնել քաղաքացիական հասարակության կարողությունները մշտադիտարկելու կենտրոնական եւտեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքը, ինչպես նաևապակենտրոնացման բարեփոխումների իրականացման գործընթացը․
  • ընդլայնել ապակենտրոնացման բարեփոխումների վերաբերյալ անկախ եւ վստահելի տեղեկատվությանհասանելիությունը․
  • քաղաքացիական հասարակության համար միջավայրն ավելի բարենպաստ դարձնել՝ հատուկ ուշադրությունդարձնելով ապակենտրոնացման գործընթացներին:

Ակնկալվող արդյունքները.

  • բարձրացնել ապակենտրոնացման բարեփոխումների, ինչպես նաև այդ բարեփոխումներում համայնքներիմասնակցության մեխանիզմների վերաբերյալ ընկալման մակարդակը, մշակել հանրային մասնակցությանռազմավարություն․
  • թողարկել տեղական ինքնակառավարման բարեփոխումների մշտադիտարկման վերաբերյալ տարեկան զեկույցներ հայերեն և անգլերեն լեզուներով (2012-2018թթ.)․
  • տեղական ինքնակառավարման բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվություն տարածել, որը հասանելիկլինի, ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ արտերկրում բնակվողների համար․
  • ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը ներկայացնել տեղական ինքնակառավարման ոլորտը կանոնակարգող օրենքների նախագծեր․
  • մշակել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Տեղական ինքնակառավարմանըբնակիչների մասնակցության», «Համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգովգործող խորհրդակցական մարմինների, ձևավորման և գործունեության» և «Հանրային լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգերը․
  • կազմակերպել ՀՖՄ-մշակած նյութերի քննարկումներ․
  • բնակչության շրջանում հարցում անցկացնել տեղական ինքնակառավարման և խոշորացման գործընթացներիվերաբերյալ․
  • լրամշակել ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումների մոնիտորինգիմեթոդաբանությունը․
  • թարմացնել ՀՖՄ-իկայքը, որտեղ հասանելի կլինեն ՀաՄաՏեղ ծրագրի, ինչպես նաև ապակենտրոնացման եւտեղական ինքնակառավարման բարեփոխումների, այլ ծրագրերի, կազմակերպության գործունեության մասինտեղեկատվությունը, տեղական ինքնակառավարմանն առնչվող և ՀՖՄ կողմից մշակված այլ նյութերը,Հայաստանի եւ միջազգային փորձը եւ այլն․
  • ստեղծել վեբ պորտալ, մշակել ներքին հաղորդակցման գործիքներ, ներդնել նոր IT գործիքներ տեղականինքնակառավարման ոլորտում․
  • ստեղծել խորհրդակցական մարմիններ 35 պիլոտային համայնքներում, որոնք լավագույնս տեղեկացված կլինենբնակչության մասնակցության վերաբերյալ իրավական պահանջներից, մասնակցային գործիքներից ևգոյություն ունեցող կանոնակարգերից.
  • կազմակերպել բաց քննարկումներ ուսանողների հետ, որի արդյունքում վերջիններս տեղեկատվությունկստանան ապակենտրոնացման բարեփոխումների վերաբերյալ՝ այսպիսով հնարավորություն ստանալովաջակցել բարեփոխումների կոնկրետ ասպեկտներին․
  • կազմակերպել սեմինարներ ավանդական և նոր ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ միտված տեղականինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների վերաբերյալ նրանց գիտելիքներիզարգացմանը․
  • կազմակերպել hեռուստատեսային հաղորդումներ ապակենտրոնացման գործընթացների վերաբերյալ, որոնքկհեռարձակվեն ազգային հեռուստաալիքով և կշրջանառվեն առցանց․
  • տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման գործընթացները լուսաբանող ԶԼՄ-ներիմշտադիտարկում և գնահատում, որի արդյունքում ԶԼՄ լավագույն ներկայացուցիչները կպարգևատրվեն: