Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Համայնքների Ֆինանսիստների Միավորուման Վարչությունը ընդգրկում է
5 հանձնաժողով`

Տեղեկատվական և հասարակության հետ կապերի հանձնաժողով

նախագահ`
Արթուր Սուքիասյան
անդամներ`
Լենա Ջիլավյան 
Գոհար Դավթյան

Խնդիրներ

> Կոորդինացնել ՀՖՄ-ի կապը այլ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության այլ սուբյեկտների հետ
> Կոորդինացնել ՀՖՄ-ի կապը ԶԼՄ-ների հետ.
– միջոցառումների ժամանակ հրավիրել համապատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների,
– ԶԼՄ-ներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն միավորման աշխատանքների եւ իրականացվող ծրագրերի մասին
> ԶԼՄ-ների միջոցով տարածել միավորման պաշտոնական տեսակետները` հայտարարությունների, հարցազրույցների, վերլուծական եւ այլ բնույթի հոդվածների միջոցով կամ այլ եղանակներով
> Միավորման կամ իրականացվող աշխատանքների մասին խեղաթյուրված տեղեկատվության առկայության դեպքում հերքում եւ պարզաբանումներ տալ ԶԼՄ-ներով
> Միավորման ղեկավարության աշխատանքները լուսաբանող տեղեկատվությունը հասանելի դարձնել միավորման անդամներին և միավորման գործունեությամբ հետաքրքրվող այլ անձանց
> Ոլորտին վերաբերող որոշման նախագծերի կազմում եւ ներկայացում վարչությանը

Օրենսդրական և իրավական հարցերի հանձնաժողով

նախագահ`
Քնարիկ Այվազովա
անդամներ`
Ռուբեն Հայրապետյան
Արծրունի Իգիթյան

Խնդիրներ

> Տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի մշակում եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակության լայն շրջանակների հետ քննարկումների կազմակերպում
> Օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում եւ ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական եւ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ կառավարության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարարի ու ֆինանսների նախարարության հետ քննարկումների նախաձեռնում
> Ընդունված օրենսդրական փաստաթղթերի մեկնաբանությունների եւ բացատրական ու մեթոդական ցուցումների մշակում, հրատարակում եւ տարածում
> Տեղական ինքնակառավարման հիմնահարցերին վերաբերող կոնֆերանսների եւ սեմինարների կազմակերպում
> Համայնքների շահերի պաշտպանություն եւ պետական մարմիների կողմից օրենքների կատարման վերահսկում:

Համայնքներին մեթոդական և խորհրդատվական աջակցության անձնաժողով

նախագահ`
Վահրամ Շահբազյան
անդամներ`
Նորա Ղուկասյան
Աննա Չոբանյան

Խնդիրներ

> Տեղական ինքնակառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների քննարկումների կազմակերպում ՀՀ համայնքներում
> Տեղական ինքնակառավարման մարմինների(ՏԻՄ) սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական կառավարման հարցերով զբաղվող աշխատակիցներին տեղական ինքնակառավարման բնագավառի տեղեկատվությամբ ապահովում, նրանց որակավորման եւ պրոֆեսիոնալիզմի բարձրացում
> Խորհրդատվական եւ տեխնիկական օգնության ապահովում ՏԻՄ-երի աշխատակիցներին համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման եռամյա, տարեկան ծրագրերի եւ բյուջեի կազմման, նրանց կատարման վերահսկման, հաշվետվությունների կազմման եւ այլ հարցերում
> ՏԻՄ-երի ֆինանսական եւ կառավարման մասնագետների համար ուսուցողական ծրագրերի, դասընթացների, սեմինարների կազմակերպում, ուսումնական եւ մեթոդական նյութերի մշակում եւ տրամադրում, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ
> Ֆինանսական կառավարման ժամանակակից մեթոդների եւ մեխանիզմների (արեւմտյան, արեւելաեվրոպական, ԱՊՀ) փորձարկում եւ կիրառում ՀՀ համայնքներում, դրանց արդյունավետության գնահատում
> ՀՀ համայնքների միջազգային փորձի փոխանակման ապահովում, առաջավոր փորձի ներդնում, գյուղական համայնքների հետ աշխատանքի ակտիվացում
> ՏԻՄ-երի ֆինասական եւ այլ ծառայողների շահերի պաշտպանություն, նրանց դերի բարձրացում
> ՀՖՄ-ի կողմից համայնքներին մատուցվող ծառայությունների աստիճանական ընդլայնում:

Կազմակերպչական հանձնաժողով

նախագահ`
Սեյրան Մարկոսյան
անդամներ`
Աբրահամ Արտաշեսյան

Խնդիրներ

> Միավորման անդամության դիմումների եւ անդամությունից զրկելու առաջարկությունների ներկայացում վարչությանը
> Միավորան անդամների կողմից անդամավճարների մուծումների վերահսկումը
> Միավորման սեփական(ոչ դրամաշնորհային) միջոցների մուտքերի եւ ծախսերի ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում ու կատարման վերահսկում
> Միավորման համաժողովի նախապատրաստում
> Տնտեսական ընկերությունների, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների հետ կապերի ապահովում
> Ոլորտին վերաբերող որոշման նախագծերի կազմում եւ ներկայացում վարչությանը:

Միջազգային կապերի հանձնաժողով

նախագահ`
Դավիթ Թումանյան
անդամներ`
Դավիթ Մարգարյան
Տիգրան Բրսիկյան

Խնդիրներ

> Համագործակցության եւ գործընկերության հաստատում արտերկրի տեղական ինքնակառավարման ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ
> Կապերի հաստատում տեղական ինքնակառավարման ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ
> Մասնակցություն հանրային կառավարման բարեփոխումներին, ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման հիմնախնդիրներին նվիրված միջազգային ֆորումների, գիտաժողովների, սեմինարների
> Տարածաշրջանային ծրագրերի կազմում, դրանց ներկայացում դոնոր կազմակերպությունների, ծրագրերի իրականացում
> Տեղական ինքնակառավարման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրություն, համայնքներին համապատասխան տեղեկատվության տրամադրում եւ ՀՀ-ում ներդրման հնարավորությունների որոնում
> Տարածաշրջանային եւ միջազգային կոնֆերանսների եւ սեմինարների կազմակերպում
> Հոդվածների եւ գիտական աշխատանքների պատրաստում եւ տպագրություն տեղական եւ արտերկրյա մամուլում