Համայնքների Ֆինանսիստների Միավորում

ՀԻՄՆԱԴՐՈՒՄ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1996թ. վերջին ՀՀ-ում սկսվեց տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը: Դրան աջակցելու նպատակով 1997-1999թթ. քաղաքների կառավարման միջազգային ասոցիացիան (ICMA) Հայաստանում իրականացնում էր ՙՏեղական ֆինանսների կառավարման արդիականացում՚ ծրագիրը, ՀՀ կառավարման դպրոցի հետ համատեղ: Ծրագրի մասնակիցներն Էին համայնքների ղեկավարների տեղակալներ և ֆինանսական ծառայությունների ղեկավարներ: Ծրագրի նպատակն էր մասնակիցներին ուսուցանել տեղական բյուջետավարման հմտություններ, նրանց հաղորդել համապատասխան գիտելիքներ, ծանոթացնել միջազգային փորձին:
Ծրագիրը ունեցավ մեծ հաջողություն և նրա դասախոսական կազմն ու մասնակիցները գտնելով, որ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման համար մեծ նշանակություն ունի հասարակական կազմակերպությունների ստեղծումը: 1998թ. սեպտեմբերի 24-ին հրավիրեցին հիմնադիր ժողով և ստեղծեցին ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպությունը:

ՀՖՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՀՖՄ առաքելությունն է՝ իր մասնագիտական գործունեությամբ նպաստել ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդմանն ու զարգացմանը՝ վեր հանելով բնագավառում առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները և մասնակցելով, մի կողմից, համայնքների ֆինանսական կառավարման բնագավառի զարգացման քաղաքականությունների, օրենսդրական կարգավարումների և մեթոդաբանական գործիքների մշակմանը, նրանց համապատասխանեցմանը ժամանակակից մեթոդներին ու միջազգային չափանիշներին և, մյուս կողմից, հետամուտ լինելով համայնքների ֆինանսական կառավարման բնագավառում առկա քաղաքականությունների, օրենսդրական պահանջների և հայեցակարգային մոտեցումների կիրառմանը և գործնականում իրագործմանը, համայնքների ֆինանսական ծառայությունների հզորացմանը և ֆինանսական ծառայողների դերի բարձրացմանը:

ՀՖՄ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Համայնքների ֆինանսիստների միավորումը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի «մտքի» առանցքային կենտրոններից է՝ զինված գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսներով, տեղեկատվական և հաղորդակցության ժամանակակից համակարգերով, համալրված արհեստավարժ փորձագետներով ու մասնագետներով, և լայն ճանաչում ստացած Հայաստանում և արտերկրում: Կազմակերպությունը մասնագիտական բազմակողմանի քննարկումների ու երկխոսության մի հարթակ է տեղական ինքնակառավարման բնագավառում քաղաքականություն ձևավորող և իրականացնող պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սուբյեկտների համար՝ ի նպաստ ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման և զարգացման:

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ (ՀՖՄ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀՖՄ հաշվի համար՝ 1570021151920100
Ամերիա Բանկ ՓԲԸ