Համայնքների Ֆինանսիստների Միավորում

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  6-ՐԴ  ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՖՄ-Ի ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎՃԱՐԻ ԵՎ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
11 հունիսի 2010թ.

Հիմք ընդունելով ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպության Կանոնադրության 6.1 կետի 2-րդ մասը և 6.3 կետը, Համայնքների ֆինանսիստների միավորման 6-րդ համաժողովը որոշում է հաստատել ՀՖՄ-ի անդամության մուտքի վճարի և անդամավճարի վճարման կարգը (կցվում է):

ՀՖՄ-ի անդամության մուտքի վճարի և  անդամավճարի վճարման կարգ

  1. Մուտքի վճարը վճարվում է Կազմակերպության անդամ դառնալու մասին դիմում տալու ժամանակ:
2. Անդամության հարցը դրվում է վարչության նիստի օրակարգում միայն մուտքի վճարը վճարելուց հետո:
3. Մուտքի վճարը չի կարող որևէ ազդեցություն ունենալ անդամությունը հաստատելու կամ մերժելու` վարչության կայացրած որոշման վրա:
4. Անդամավճարը հաշվարկվում է անձի համար` կազմակերպության անդամ դառնալու օրվանից սկսած և ենթակա է վճարման յուրաքանչյուր օրացույցային տարվա ընթացքում:
5. Մուտքի վճարի և անդամավճարի վճարումը կարող է իրականացվել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով` Կազմակերպության բանկային հաշվին:
6. Վճարումը կանխիկ կատարելու դեպքում տրվում է համապատասխան անդորրագիր:
7. Երկու և ավելի տարի անդամավճար չմուծած անդամի հարցը դրվում է վարչության օրակարգում, և քննարկվում է այդ անդամի հետագա անդամակցության հարցը:
8. Կազմակերպությունը անդամավճարը դեռևս չվճարած անդամներին տարին մեկ անգամ տեղեկացնում է անդամավճարի վճարման մասին: Տեղեկացման միջոցի ընտրությունը կատարում է կազմակերպությունը` ելնելով նպատակահարմարությունից:

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  5-ՐԴ  ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՖՄ  ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ  ՉԱՓԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27  մայիսի  2008թ.

Հիմք ընդունելով ‘Համայնքների ֆինանսիստների միավորում’ հասարակական կազմակերպության Կանոնադրության 8.3 կետի դ) ենթակետը, Համայնքների ֆինանսիստների միավորման 5-րդ համաժողովը որոշում է հաստատել ՀՖՄ-ի անդամության մուտքի վճարի և  անդամավճարի չափերը  (կցվում է):

ՀՖՄի անդամության մուտքի վճարի և  անդամավճարի չափերի սահմանում  

1. Սահմանել ՀՖՄ անդամության մուտքի վճար՝ յուրաքանչյուր անդամի համար  1000 դրամ:
2. Սահմանել ՀՖՄ անդամության տարեկան անդամավճար՝  յուրաքանչյուր անդամի համար.

  1. 1000 դրամ՝ գյուղական համայնքից
  2. 3000 դրամ՝ քաղաքային համայնքից
  3. համայնքի ՏԻՄ-ի կողմից լիազորված պաշտոնյայի համար՝ 1 դրամ համայնքի յուրաքանչյուր բնակչի հաշվարկով, բայց ոչ պակաս, քան  10000 դրամը:

Եթե ցանկանում եք դառնալ ՀՖՄ ՀԿ անդամ

Համայնքների Ֆինանսիստների միավորման անդամների ցուցակ