Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավեր Փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավեր

Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հրավիրում է հասարակական կազմակերպություններին, համայնքների միություններին և քաղաքացիական նախաձեռնություններին՝ մասնակցելու դրամաշնորհային ծրագրերի մրցույթի։

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Մրցույթի նպատակը, ծրագրային գործողությունների տեսակները և ձևերը

Մրցույթի նպատակն է նպաստել քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը։

Հայտերի բովանդակությունը կարող է ներառել հետևյալ գործողությունները, սակայն սահամափակված չէ դրանցով՝

  • Մասնակցային մեխանիզմների (գործիքակազմի) կիրառում,
  • Համայնքային խնդիրների բացահայտում, բարձրաձայնում և լուծման տարբերակների մշակում հանրային հարթակներում,
  • ՏԻ բարեփոխումների, ապակենտրոնացման և համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային իրազեկման աստիճանի բարձրացում,
  • ՏԻ ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի մասնակցային ուսումնասիրություն, վերլուծություն և առաջարկությունների մշակում,
  • ՏԻՄ- համայնքի բնակչություն հաղորդակցության որակի բարելավում։

Առաջարկվող ծրագրերը կարող են լինել հետևյալ բնույթի՝

  • Կրթական
  • Մշակութային
  • Հետազոտական
  • Հաղորդակցական և տեղեկատվական
  • Մշտադիտարկման
  • Հանրային նախաձեռնությունների
  • Տեղական ավանդական և այլընտրանքային ԶԼՄ-ների զարգացում

Ով կարող է դիմել

Ծրագրերը պետք է իրականացվեն սույն հրավերին կից հավելվածներում ներառված ՀաՄաՏեղ ծրագրի թիրախ համայնքներում, խրախուսվում է միջհամայնքային համագործակցությունը։

Ծրագրային հայտեր կարող են ներկայացնել վերոնշյալ համայնքներում գործող՝

  • Հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները,
  • Համայնքների միություննները,
  • Քաղաքացիական նախաձեռնությունները։

Ծրագրի շրջանակներում թիրախ համայնքների ՏԻՄ-երի հետ համագործակցությունը հանդիսանում է մրցույթի նախապայման։

Ծրագրերի տևողությունը և բյուջեն

Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 2,500,000-ից մինչև 6,000,000 ՀՀ դրամ: Հայտատուի նվազագույն ներդրումը պետք է կազմի ծրագրի բյուջեի առնվազն 10%-ը։

Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 3-9 ամիս:

Հայտերի ներկայացման կարգը և ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված կազմակերպությունները կամ նախաձեռնող խմբերը պետք է լրացնեն հայտ՝ ներառելով

  1. Հայցադիմումի փաթեթ
  2. Ծրագրի բյուջեն ներկայացված ձեւաչափով և բյուջեի նկարագիրը

Հայցադիմումի փաթեթն իր մեջ պետք է ներառի՝

  1. Կազմակերպության/նախաձեռնության առաքելության և գործունեության նկարագրությունը (0.5 էջ),
  2. Կազմակերպության/նախաձեռնության կողմից վերջին երկու տարիների ընթացքում իրականացված ծրագրերի համառոտ նկարագրությունը (մինչև 2 էջ)
  3. Առաջարկվող ծրագրի նկարագրությունը (մինչև 5 էջ), որը պետք է ներառի՝
  • Հիմնախնդրի ձևակերպումը և հիմնավորումը,
  • Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքները,
  • Ծրագրի խնդիրները,
  • Ծրագրի գործողությունների պլանը և ժամանակացույցը,
  • Թիրախ խմբերը/շահառուները,
  •  Ծրագրի իրականացման մշտադիտարկման և գնահատման պլանը,
  •  Ծրագրային արդյունքների շարունակականությունը (կենսունակությունը),
  • Ծրագրի աշխատակազմը։

Հայցադիմումի ձևը, գործողությունների պլանի ձևը, բյուջեի ձևաչափը և նկարագրի ձևը կցվում են այս հրավերի հայտարարությանը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՖՄ-ի համացանցային www.cfoa.am կայքում:

Հայտերը պետք է ներկայացվեն մեկ տպագիր օրինակով և էլեկտրոնային եղանակով։

Նշված փաստաթղթերի տպագիր մեկ օրինակը՝ հաստատված և կնքված կազմակերպության տնօրենի կամ ստորագրված նախաձեռնող

խմբի ղեկավարի կողմից, պետք է ներկայացնել ՀՖՄ գրասենյակ 0002, ք. Երևան, Երվանդ Քոչարի փող. 20 շենք, 4-րդ հարկ

հասցեով:

Փաթեթի էլեկտրոնային տարբերակը պետք է ուղարկել katоmyan@cfoamail.am էլ. փոստին:

 

Նախամրցութային սեմինար

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ՀՖՄ ծրագրային թիմը սույն թվականի ապրիլի 21-ին ժամը 14:00 -ին կանցկացնի նախամրցութային սեմինար Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում,

Հասցե. ՀՀ, ք. Երևան Ազատության 1/21, բն. 23

Հեռախոս. /010/ 25 15 75

որի ընթացքում կպատասխանվեն հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերին, ինչը կնպաստի հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի մայիսի 6-ը` ժամը 17:00-ն:

Դրամաշնորհային մրցույթի ժամանակացույցը՝

Ապրիլի 14, 2016թ Մրցույթի մեկնարկը

Ապրիլի 21, 2016թ Նախամրցութային սեմինար

Մայիս 6, 2016թ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ

Մայիս 20, 2016թ Մրցույթի արդյունքների հայտարարում

Հունիս 1, 2016թ  Ծրագրի մեկնարկ

Դրամաշնորհի ծրագրային հարցերով դիմել՝ ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանին, հեռ. (011) 53 13 97, էլ.

փոստի հասցե՝ vshahbazyan@cfoamail.am:

Դրամաշնորհի տեխնիկական հարցերով դիմել՝ ՀՖՄ դրամաշնորհների կառավարիչ Հայկանուշ Իսկանդարյանին, հեռ. (011) 53 13 97, էլ. փոստի հասցե՝ hiskandaryan@cfoamail.am: