Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Սեմինար/դասընթաց «Համատեղ» ծրագրի շրջանակներում Սեմինար/դասընթաց «Համատեղ» ծրագրի շրջանակներում

Ս.թ. մայիսի 11-ից 13-ը Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի կունենա ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից իրականացվող սեմինար՝ Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում գործող ՀՀ օրենսդրության և կարգերի կիրառման թեմաներով:

Սեմինարին մասնակցելու են Ալավերդի և Օձուն համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինների անդամներ, համայնքների քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Սեմինար-դասընթացի նպատակն է ուժեղացնել մասնակիցների կարողություններն ու իրազեկվածությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում՝ ներկայացնելով և ծանոթացնելով նրանց գործող իրավական կարգավորման նորմերին, ինչպես նաև ուղղորդելով այդ ընթացակարգերը կիրարկելու գործընթացներում։

Սեմինարը տեղի կունենա Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում։