Սույն թվականի մայիսի 6-ին ՀՖՄ գրասենյակում տեղի ունեցավ ուսուցում «Բազմաբնակավայր համայնքի ՀԶՔԾ-ի մշակման և կառավարման առանձնահատկությունները» թեմայով:
Վերջինս կազմակերպվել և անց է կացվել ՀՖՄ-ի կողմից իրականացվող «Աջակցություն Դիլիջանի, Թումանյանի և Տաթևի համայնքների զարգացման քառամյա ծրագրերի մշակմանը և քննարկմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում և համակարգվում է ԳՄՀԸ Հայաստանի և իրականացվում է ՀՖՄ-ի կողմից: Ծրագրի նպատակն է ՝ խոշորացված համայնքներին տրամադրել տեխնիկական և մասնագիտական աջակցություն՝ ըստ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համաձայնեցված 2016թ.-ի գործառնական պլանի:
Այս միջոցառումով նախանշվեց համայնքային զարգացման ծրագրերի մշակման գործընթացի մեկնարկը վերոնշյա համայնքներում: Ծրագիրը թիրախավորում է համայնքային փորձագետներին, որոնք ընտրվել են ՀՖՄ-ի կողմից՝ որպես ծրագրավորված գործընթացներն ու միջոցառումները համապատասխան համայնքնրում իրականացնող գլխավոր դերակատարներ: Փորձագետները ուղղակիորեն ներգրավված են բազմաբնակավայր համայնքների քառամյա զարգացման ծրագրի մշակման գործում:
ԳՄԸՀ խորհրդատու և ծրագրի համակարգող Արմեն Քեշիշյանն իր բացման խոսքում ներկայացրեց ծրագրի ընդհանուր նպատակը, գործընկերներից ունեցած ակնկալիքները և ծրագրի գործողությունների ժամանակացույցը և խոստացավ ցուցաբերել խորհրդական և կազմակերպչական աջակցություն ծրագիրն իրականացնող թիմին՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելով ԳՄԸՀ ԼոԳոՊրո ծրագրի, ՀՖՄ-ի և տեղական փորձագետների միջև:
ՀՖՄ փորձագետներ՝ ծրագրի ղեկավար Վահան Մովսիսյանը և ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանը ներկայացրեցին «Համայնքային զարգացման պլանների մշակման և կառավարման մեթոդաբանությունը» և համապատասխան ուղեցույցը, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման հետ կապված մանրամասներ:
Համայնքային փորձագետներին տրամադրվեցին համայնքներում իրենց գործունեության համար անհրաժեշտ նյութեր (մեթոդաբանություն, ուղեցույցներ, իրավական և նորմատիվ ակտեր, և այլն): Ներկայացվեց և ներկաների հետ համաձայնեցվեց նաև ծրագրի իրականացման աշխատանքային պլանը:
Ուսուցման ընթացքում քննարկվեցին նաև համայնքային փորձագետների գործառույթների շրջանակները՝ կապված ծրագրային յուրաքանչյուր գործունեության հետ:
Աշխատաժողովի եզրափակիչ մասը նվիրված էր առանձին մեթոդական դրույթների, իրավական խնդիրների, փորձագիտական թիմի վարքագծի կանոնների, հնարավոր դժվարությունների և դրանք հաղթահարելու միջոցների, ինչպես նաև այլ խնդիրների քննարկմանը՝ կապված ծրագրի իրականացման հետ:
ՀՖՄ-ն կշարունակի պարբերաբար ծանուցել ծրագրի զարգացումների վերաբերյալ: