Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀՖՄ ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում ապրիլի 14-ին հայտարարել էր փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ ՀՖՄ ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում ապրիլի 14-ին հայտարարել էր փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ

Համայնքների ֆինանսիստների միավորումը «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում ապրիլի 14-ին հայտարարել էր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ:

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ՀՖՄ ծրագրային թիմը սույն թվականի ապրիլի 21-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում անցկացրեց նախամրցութային սեմինար, որի ընթացքում պարզաբանվեցին հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերը, ինչը կարող է նպաստել հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 50 ներկայացուցիչ քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններից:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց համատեղ ծրագրի նպատակը, ինչպես նաև պարզաբանումներ տրվեցին հնչեցված բազմաբնույթ հարցերին: Սեմինարը վարում էին ՀՖՄ փորձագետները:

1 2