Համայնքների Ֆինանսիստների Միավորում
«Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակում և կառավարում»  թեմայով ուսուցողական սեմինար Թումանյանում «Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակում և կառավարում»  թեմայով ուսուցողական սեմինար Թումանյանում

Սույն թվականի մայիսի 18-19-ը, Թումանյան բազմաբնակավայր համայնքում տեղի ունեցավ «Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակում և կառավարում»  թեմայով ուսուցողական սեմինար:

Սեմինարն անցկացվել է Համայնքների ֆինասիստների միավորման (ՀՖՄ) կողմից իրականացվող «Աջակցություն Դիլիջան, Թումանյան և Տաթև համայնքների զարգացման քառամյա ծրագրերի մշակմանը և քննարկմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից: 

Սեմինարին մասնակցում էին   Թումանյան բազմաբնակավայր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի կազմի մեջ մտնող Լորուտ, Շամուտ, Մարց, Աթան, Ահնիձոր և Քարինջ բնակավայրերի վարչական ներկայացուցիչները, խորհրդակցական մարմնի անդամներ, ինչպես նաև համայնքի աշխատակազմի աշխատակիցներ: Սեմինարին հրավիրված և ներկա էին Լուկաշ Լուշչերը, Արթուր Դրամփյանը, Արմեն Քեշիշյանը: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին Թումանյան համայնքի ղեկավարին և աշխատակազմին նմանատիպ ծրագրերին մասնակցելու և հանրապետությունում որպես օրինակելի բազմաբնակավայր համայնք հանդես գալու համար:

P1020946 P1020949 P1020974 P1020954