Համայնքների Ֆինանսիստների Միավորում
«ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության» ուսուցում Թումանյանում «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության» ուսուցում Թումանյանում

Սույն թվականի մայիսի 12-13-ը, Լոռու մարզի Ձորագետ համայնքում գտնվող  «Ավան Ձորագետ» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության» ուսուցման նպատակով կազմակերպված դասընթաց:

Դասընթացը անցկացվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից իրականացվող «Մոդելային համայնքներում արդյունքահեն բյուջետավարման ներդրում» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից:

Դասընթացին մասնակցում էին   Թումանյան բազմաբնակավայր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի կազմի մեջ մտնող Լորուտ, Շամուտ, Մարց, Աթան, Ահնիձոր և Քարինջ բնակավայրերի վարչական ներկայացուցիչները, խորհրդակցական մարմնի անդամներ, ինչպես նաև համայնքի աշխատակազմի աշխատակիցներ:

Մասնակիցները բազմաթիվ գործնական աշխատանքների միջոցով ձեռք բերեցին համայնքի բյուջեն նոր՝ արդյունքահեն ձևաչափով կազմելու հմտություններ:

13250388_1038405356239305_864239298_n 13236054_1038405459572628_1501293517_n 13233371_1038405332905974_1462156882_n 13219682_1038405432905964_1691409194_n