Համայնքների Ֆինանսիստների Միավորում
«Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակում և կառավարում» թեմայով ուսուցողական սեմինար Տաթևում «Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակում և կառավարում» թեմայով ուսուցողական սեմինար Տաթևում

Սույն թվականի մայիսի 24-25-ը, Տաթև բազմաբնակավայր համայնքում տեղի ունեցավ «Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակում և կառավարում» թեմայով ուսուցողական սեմինար:

Սեմինարն անցկացվել է Համայնքների ֆինասիստների միավորման (ՀՖՄ) կողմից իրականացվող «Աջակցություն Դիլիջան, Թումանյան և Տաթև համայնքների զարգացման քառամյա ծրագրերի մշակմանը և քննարկմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից:

Սեմինարին մասնակցում էին Տաթև բազմաբնակավայր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի վարչական ներկայացուցիչները, խորհրդակցական մարմնի անդամներ, աշխատակազմի աշխատակիցներ, ինչպես նաև համայնքի ակտիվ երիտասարդներ:

P1030123 P1030122 P1030121 P1030125