Համայնքների Ֆինանսիստների Միավորում
«ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության» ուսուցում Տաթևում «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության» ուսուցում Տաթևում

Սույն թվականի մայիսի 26-27-ը, Գորիսի Դիանա հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության» ուսուցման նպատակով կազմակերպված դասընթաց:

Դասընթացը անցկացվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից իրականացվող «Մոդելային համայնքներում արդյունքահեն բյուջետավարման ներդրում» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից:

Դասընթացին մասնակցում էին Տաթև բազմաբնակավայր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի վարչական ներկայացուցիչները, խորհրդակցական մարմնի անդամներ, համայնքի աշխատակազմի աշխատակիցներ, ինչպես նաև համայնքի ակտիվ երիտասարդներ:

Մասնակիցները բազմաթիվ գործնական աշխատանքների միջոցով ձեռք բերեցին համայնքի բյուջեն նոր՝ արդյունքահեն ձևաչափով կազմելու հմտություններ:

P1030153 P1030148 P1030143 P1030140 P1030137 P1030144