Ս.թ. հունիսի 1-ից 3-ը Լոռու մարզի Սպիտակ համայնքում տեղի կունենա ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից իրականացվող սեմինար՝ Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում գործող ՀՀ օրենսդրության և կարգերի կիրառման թեմաներով:
Սեմինարին մասնակցելու են Սպիտակ համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինների անդամներ, համայնքների քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Սեմինար-դասընթացի նպատակն է ուժեղացնել մասնակիցների կարողություններն ու իրազեկվածությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում՝ ներկայացնելով և ծանոթացնելով նրանց գործող իրավական կարգավորման նորմերին, ինչպես նաև ուղղորդելով այդ ընթացակարգերը կիրարկելու գործընթացներում։