Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Սեմինար-դասընթացներ «Համատեղ» ծրագրի շրջանակներում Սեմինար-դասընթացներ «Համատեղ» ծրագրի շրջանակներում

Ս.թ. հունիսի 7-ից 9-ը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում և ս.թ. հունիսի 8-ից 10-ը նույն մարզի Արթիկ համայնքում տեղի կունենան ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից իրականացվող սեմինարներ՝ Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում գործող ՀՀ օրենսդրության և կարգերի կիրառման թեմաներով:

Սեմինարին մասնակցելու են Ախուրյան, Ազատան, Արթիկ և Մարալիկ համայնքների ղեկավարներին կից գործող խորհրդակցական մարմինների անդամներ, համայնքների քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Սեմինար-դասընթացի նպատակն է ուժեղացնել մասնակիցների կարողություններն ու իրազեկվածությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում՝ ներկայացնելով և ծանոթացնելով նրանց գործող իրավական կարգավորման նորմերին, ինչպես նաև ուղղորդելով այդ ընթացակարգերը կիրարկելու գործընթացներում։