Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀՖՄ փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքների ամփոփում ՀՖՄ փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքների ամփոփում

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային ծրագրերի «Մրցութային հանձնաժողովը», նախնական արդյունքներով, լավագույնն է ճանաչել հետևյալ կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի կողմից ներկայացված ծրագրերը՝

  1. «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ
  2. «Ընտանիք և համայնք» Բարեգործական ՀԿ
  3. Արթիկի զարգացման հիմնադրամ
  4. «Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն» քաղաքացիական նախաձեռնություն
  5. «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ
  6. Նոյեմբերյանի համայնքների միություն

Մրցութային հանձնաժողովը, միաժամանակ, հաստատել է 4 պահուստային ծրագրեր, որոնք կարող են ֆինանսավորվել լրացուցիչ ֆինանսական հնարավորությունների առաջացման դեպքում՝ հետևյալ հերթականությամբ.

  1. «Աշտարակ» համայնքային զարգացման հիմնադրամ
  2. «Նոր Ալավերդի» քաղաքացիական նախաձեռնություն
  3. Դիլիջանի համայնքների միություն
  4. «Հրատ» մշակույթային ՀԿ

Ֆինանսավորման ենթակա ծրագրերի վերջնական կազմը կհրապարակվի վերոհիշյալ կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի կարողությունների ուսումնասիրման և դրամաշնորհային հայտերի բյուջեների փոխհամաձայնեցման արդյունքում։

Մրցութային հանձնաժողով