Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Սեմինար-դասընթացներ «Համատեղ» ծրագրի շրջանակներում Սեմինար-դասընթացներ «Համատեղ» ծրագրի շրջանակներում

Ս.թ. հուլիսի 11-ից հուլիսի 13-ը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում և ս.թ. հուլիսի 13-ից հուլիսի 15-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում տեղի կունենան ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից իրականացվող սեմինարներ՝ Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում գործող ՀՀ օրենսդրության և կարգերի կիրառման թեմաներով:

Սեմինարին մասնակցելու են Եղեգնաձոր, Գավառ և Վարդենիկ համայնքների ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինների անդամներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Սեմինար-դասընթացի նպատակն է ուժեղացնել մասնակիցների կարողություններն ու իրազեկվածությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում՝ ներկայացնելով և ծանոթացնելով նրանց գործող իրավական կարգավորման նորմերին, ինչպես նաև ուղղորդելով այդ ընթացակարգերը կիրարկելու գործընթացներում։