Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Սեմինար-դասընթաց «Համատեղ» ծրագրի շրջանակներում Սեմինար-դասընթաց «Համատեղ» ծրագրի շրջանակներում

Ս.թ. հուլիսի 27-ից 29-ը Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղի կունենա ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից իրականացվող սեմինար՝ Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում գործող ՀՀ օրենսդրության և կարգերի կիրառման թեմաներով:

Սեմինարին մասնակցելու են Բերդ համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինների անդամներ, համայնքների քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Սեմինար-դասընթացի նպատակն է ուժեղացնել մասնակիցների կարողություններն ու իրազեկվածությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում՝ ներկայացնելով և ծանոթացնելով նրանց գործող իրավական կարգավորման նորմերին, ինչպես նաև ուղղորդելով այդ ընթացակարգերը կիրարկելու գործընթացներում։