Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀաՄաՏեղ ծրագրի Կոնսորցիումի արտագրասենյակային հավաքի արձանագրություն ՀաՄաՏեղ ծրագրի Կոնսորցիումի արտագրասենյակային հավաքի արձանագրություն

8-9 սեպտեմբեր, 2016

2016 թ.-ի սեպտեմբերի 8-9 Աղվերան“Արթուրս” հյուրանոցում տեղի ունեցավ ՀաՄաՏեղ ծրագրի Կոնսորցիումի արտագրասենյակային հավաք: Հավաքին մասնակցում էին կոնսորցիումի անդամ կազմակերպությունների աշխատակազմից ներկայացուցիչներ:

Հավաքի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը․

  1. Երկրորդ աշխատանքային տարվա գնահատում
  2. Երրորդ տարվա աշխատանքային պլանի քննարկում
  3. Պահուստային ֆոնդերի և տնտեսված միջոցների օգտագործման քննարկում
  4. Կոնսորցիումի և ծրագրերի կառավարման հետ առնչվող հարցերի քննարկում

 Հավաքի ընթացքում ՀաՄաՏեղ կոնսորցիումի անդամ կազմակերպությունները ներկայացրեցին երկրորդ ծրագրային տարվա ընթացքում իրականացված գործողությունները, գրանցած հաջողություններն ու բացթողումները։

Երկրորդ տարվա գործողությունների ներկայացումից հետո ներկայացվեց ծրագրի երրորդ տարվա աշխատանքային պլանը, որը ներառում է հետևյալ գործողությունները՝

Նպատակ 1: Կայունացնել և հզորացնել ՏԻ և ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման ընթացքում քաղաքացիների մասնակցությանը և շահերի ներկայացմանն ուղղված  քաղաքացիական հասարակության կարողությունները։

1.3. ՏԻ ոլորտում հանրային ներգրավման ռազմավարությունների մշակմանն ուղղված կազմակերպակործունեական սեմինար (ԵՀՀ)

1.5 Դասընթացներ թիրախ համայնքների քաղաքացիական ակտիվիստների համար տվյալների օգտագործման և քաղաքացիական լրագրության վերաբերյալ (Կոնս.)

1.7 ՏԻ ոլորտի վերաբերյալ ճեպազրույցներ լրագրողների համար (ԵՄԱ)

1.9 Տեքստային, աուդիովիզուալ և էլեկտրոնային նյութերի որակի ապահովում (ԵՀՀ)

1.10. Համագործակցություն այլ կոնսորցիումների և գործընկեր կազմակերպությոնների հետ (Կոնս.)

1.12. Այլ երկրներում ապակենտրոնացման նպատակով օգտագործվող ՏՏ գործիքների իդենտիֆիկացում և տեղայնացում (ՏՀԶՎԿ)

1.14 Կոնսորցիումի արտագրասենյակային հավաք և տարեկան հանդիպումներ (Կոնս.)

Նպատակ 2: Ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ կենտրոնական և տեղական իշխանությունների աշխատանքը և ապակենտրոնացման բարեփոխումների ընթացքը դիտարկելու նպատակով

2.1.a ՏԻ ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում (ՀՖՄ, ՀՌԿԿ)

2.1.b Տեղական ընտրությունների դիտարկում թիրախ համայնքներում (Կոնս.)

2.2. Տարեկան մեդիա մրցանակներ (ԵՄԱ)

2.3  Համայնքային բյուջեների, ՏԻՄ որոշումների, օրենսդրական փոփոխությունների և այլ նյութերի հավաքագրում, դասակարգում և տեղադրում www.publicdata.am կայքում (ԱԺԱ)

2.4 Աջակցություն թիրախ համայնքներում համայնքային բյուջեների և զարգացման ծրագրերի հանրային քննարկումների կազմակերպմանը

2.5. էլեկտրոնային կառավարման համակարգի բարելավման շուկայական ուսումնասրիություն (ՏՀԶՎԿ)

2.7. ՏԻ ոլորտի բարեփոխման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկների մշակում և ջատագովում (ՀՖՄ, բոլոր գործընկերներ)

2.8. ՏԻ ոլորտը կարգավորող օրենսդրության վերլուծություն և բարեփոխումների առաջարկների մշակում և առաջադրում (ՀՖՄ)

2.9. ՏԻ ոլորտում հանրային մասնակցության միջազգային փորձի ուսումնասիրություն և առաջարկությունների մշակում և առաջադրում։ (ԵՀՀ)

2.10. Այլընտրանքային ճանապարհային քարտեզի և ստվերային հաշվետվությունների մշակում (ԵՀՀ)

2.12. Միջհամայնքային միավորումների մեխանիզմների արդյունավետ օգտագործման հնարավորությունների վերլուծություն օրենսդրական, քաղաքականության և կիրառական մակարդակներում, քննարկումներ թիրախ համայնքներում (ՀՖՄ)

Նպատակ 3: Բարձրացնել քաղաքացիների համար ապակենտրոնացման բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվության հասանելիության մակարդակը։

3.2. Փոքր դրամաշնորհներ թիրախ համայնքներում, Երիտասարդական բանկերի և ԻնֆոՏների ծրագրերի իրականացում (ՀՖՄ, ԵՀՀ)

3.3.a Աջակցություն ավագանիներին հանրագրերի հանձնման գործընթացի կազմակերպմանը (ՀՖՄ)

3.4. ՏԻ մասին մեդիա և ՏՏ արտադրանքի մշակում և տարածում (ՏՀԶՎԿ, ԵՀՀ, ՀՖՄ, ԱԺԱ)

3.5. Հեռուստահաղորդումների պատրաստում և հեռարձակում (ԵՄԱ)

3.6. Ուսանողների հետ տարեկան հանդպումների կազմակերպում (ՀՖՄ)

Նպատակ 4: Բարելավել քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ ապակենտրոնացման բարեփոխումներին մասնակցության համատեքստում:

4.1. ՔՀԿ-ՏԻՄ համագործության տեղական օրենսդրության և միջազգային փորձի վերլուծություն (ՀՖՄ, ԵՀՀ)

4.2. ՔՀԿ-ՏԻՄ համագործակցության քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում (ԵՀՀ)

4.3. Համայնքային ՔՀԿ-ների իրազեկում ներառական միջավայրի բարելավման վերաբերյալ (դասընթացներ, Երիտասարդական Բանկեր, ԻնֆոՏուն) (ԵՀՀ)

4.4. ՔՀԿ-ՏԻՄ միջազգային փորձի ուսումնասիրություն և հաշվետվության մշակում (ԵՀՀ) 

Առաջարկություններ խնայողությունների օգտագործման վերաբերյալ

Արտագրասենյակային հավաքի ժամանակ ներկայացվեցին հետևյալ առաջարկությունները՝

Երևանի մամուլի ակումբ (ԵՄԱ)

  • ՏԻ որորտում նոր օրենքների մասին լրագրողների հետ քննարկում, միջհամայնքային նոր օրենքի ներկայացում, լուսաբանում
  • Բրիֆինգի կազմակերպում շահագրգիռ անձանց համար, որտեղ կքննարկվեն արտասահմանյան այցից (study tour) տպավորությունները և Հայաստանում հնարավոր անելիքները
  • ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում նկարահանված 2 անիմացիոն ֆիլմերի՝հաղորդումների ժամանակ ցուցադրում

Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն (ՏՀԶՎԿ

  • Յուրաքանչյուր կազմակերպության համար պորտալի ուսուցման իրականացում
  • am-ի նման կայքի ստեղծում, որտեղ կտեղադրվեն ՏԻ որորտում բոլոր նոր օրենքները, իրավական ակտերը և ՏԻՄ փասթաթղթերը
  • Թիրախային համայնքների կայքերի ակտիվացում
  • Պորտալում քարտեզի ավելացում, որտեղ կնշվեն բոլոր թիրախային համայնքներն ու ինֆոտները
  • Բոլոր համայնքների կայքերում ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում նկարահանված 2 անիմացիոն ֆիլմերի տեղադրում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)

  • Սեպտեմբերի 27-28-ին ԵՄԱ-յի կողմից կազմակերպվող սեմինարի ժամանակ հանրային կարծիքի վերաբերյալ քննարկում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ)

  • Փոքր դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների համար ուսուցման իրականացում
  • Հանրագրերի վերաբերյալ անիմացիոն ուղեցույցի պատրաստում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

  • ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում ԺԱԱ բաղադրիչների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության տրամադրում

Կոնսորցիումի յուրաքանչյուր կազմկակերպություն

  • Կոնսորցիումի շրջանակներում իրականացվող հաղորդակցման բարելավում
  • 2-3 շաբաթվա ընթացքում պորտալի ուսումնասիրություն և առաջարկների տրամադրում
  • Մարդկային պատմությունների (success story) հավաքագրում
  • Համայնքների միջև փորձի փոխանակում
  • Թիրախային համայնքի ընտրություն և նրան՝ որպես մոդել ձևավորում
  • Facebook-ում ՀաՄաՏեղ էջի ակտիվացում

Պահուստային ֆոնդերի և տնտեսված միջոցների օգտագործում

Կոնսորցիումի անդամ կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին  ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում անդամ կազմակերպությունների կողմից պահուստային ֆոնդերի և տնտեսված միջոցներով նախատեսված գործողությունները:

Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ)

  • Փոքր դրամաշնորհների տրամադրում
  • Արտասահմանյան այցի իրականացում (study tour)
  • Նոր փոքր դրամաշնորհների տրամադրում (քննարկման ենթակա է խորհրդի նիստում)

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ)

  • Նոր ինֆոտների ստեղծում Սյունիքի հարավային հատվածում (Մեղրի, Կապան, Քաջարան), Կոտայքում (Հրազդան) և Արագածոտնում:

Երևանի մամուլի ակումբ (ԵՄԱ)

  • 11 հեռուստահաղորդումների նկարահանում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)

  • Տեղական ինքնակառավարման համակարգի տարեկան ինդեքսավորում
  • Հետազոտական դրամաշնորհների տրամադրում

Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն (ՏՀԶՎԿ)

  • Օրենքի փոփոխություններին համայնքների կայքերի համապատասխանեցում
  • Էլեկտրոնային հանրագրերի ստեղծում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Կորոշվի Լևոն Բարսեղյանի հետ հանդիպումից հետո