Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հանդիպում ուսանողների հետ Հանդիպում ուսանողների հետ

2016թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ ուսանողների հետ հանդիպում, որին մասնակցում էին ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանը և փորձագետ Վահե Սարգսյանը:

Հանդիպման նպատակն էր ծանոթացնել ուսանողներին հանրային կառավարման ոլորտում կատարվող բարեփոխումները:

ՀՖՄ անդամները ուսանողների առջև հանդես եկան տեղական ինքնակառավարմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ դասախոսություններով, ինչպես նաև պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:

Ուսանողներին ներկայացվեց ֆինանսական համահարթեցման տարբեր մոդելները, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ինչպես նաև ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները:

p1040040 p1040036