Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Քննարկում՝ “Միջհամայնքային միավորումների մասին” ՀՀ օրենքի նախագծի շուրջ Քննարկում՝ “Միջհամայնքային միավորումների մասին” ՀՀ օրենքի նախագծի շուրջ

ՀՀ Կառավարությունը սկսել է «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման գործընթացը։

Այս համատեքստում «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին 3 փնջային հանդիպում-սեմինարներ, որոնց նպատակն էր վերոնշյալ նախագիծը ներկայացնել տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանում գործող «միջհամայնքային միավորում» համայնքների միություններին` հնարավորություն տալով վերջիններին արտահայտելու իրենց տեսակետները շրջանառվող նախագծի վերաբերյալ։

Քննարկումները, որտեղ, որպես բանախոսներ, հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿԶՆ) ներկայացուցիչները և ՀՖՄ փորձագիտական թիմը, կազմակերպվեցին և անցկացվեցին Սիսիանում՝ հունվարի 26-ին, Վանաձորում՝ փետրվարի 3-ին և Երևանում՝ փետրվարի 10-ին:

Միջոցառումների ընթացքում ծավալվեցին բավական ակտիվ քննարկումներ, որի ընթացքում համայնքների և միջհամայնքային կառույցների ներկայացուցիչներն առաջ քաշեցին միջհամայնքային միավորումների իրավակազմակերպական ձևերին, մարմինների ձևավորմանը, լիազորություններին ու ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցադրումներ և առաջարկություններ: