Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

«Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքային մասնակցություն եւ կառավարում» ենթադրամաշնորհային ծրագրի շնորհիվ սերտացել է համայնք- բնակիչ կապը եւ բարձրացել է երիտասարդների դերը համայնքային խնդիրների լուծման գործընթացներում: Բնակիչներն ակտիվորեն մասնակցում են տեղական ինքնակառավարմանը, իրենց մտահոգող, հուզող խնդիրներով եւ առաջարկություններով հանդես են գալիս ինչպես համայնքի ղեկավարների, այնպես էլ ավագանու անդամների հետ կայացած հանդիպումների ժամանակ: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Գավառ, Նորատուս, Կարմիրգյուղ եւ Սարուխան համայնքներում:

Հունվար ամսին ծրագրի շրջանակներում լուսաբանվել են Գավառ, Նորատուս եւ Կարմիրգյուղ համայքնների ավագանու նիստերը, ապահովվել են դրանց թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Ավագանու նիստերի անցկացման վերաբերյալ հայտարարությունները եւ նիստերի մասին պատմող հեռուստառեպորտաժները տեղադրվել են «Գեղարեգ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Արդեն տպագրված «Ինչո՞ւ եւ ինչպե՞ս մասնակցել տեղական ինքնակառավարմանը» տեղեկատվական թերթոնները տրամադրվել են համայնքներին եւ երիտասարդական խմբերի անդամները իրենց համայքններում կազմակերպել են դրանց տարածումը բնակիչները շրջանում: Երիտասարդները բնակիչներին ծանոթացրել ՏԻՄ գործընթացներում քաղաքացիների մասնակցության կարգին եւ այլն:

Շահառու 4 համայնքների երիտասարդական խմբերի ներկայացուցիչների հետ հունվար ամսին կազմակերպվել է նաեւ հանիդպում- քննարկում, որի ժամանակ բացահայտվել են երիտասարդության ոլորտում առկա հիմնախնդիրները: Երիտասարդների գործունեությունը ծրագրի շրջանակներում չսահմանափակելու համար իրականացվել են նաեւ կարողությունների զարգացման եւ ծրագրերի մշակման դասընթացներ: Այժմ երիտասարդներն ինքնուրույն կազմում են ծրագրեր, որոնք կներկայացնեն ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային մրցույթներին: Շահառու համայնքապետարանները  եւս պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումներով աջակցելու՝ երիտասարդների կողմից իրականացվելիք ծրագրերին:

Հունվար ամսին կազմակերպվել են Նորատուս, Կարմիրգյուղ համայնքների 2016 թվականի բյուջեների հանրային լսումներ: Բնակչությանը ներկայացվել են համայնքների բյուջեներով իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ անդրադարձել են 2017 թվականի հաստատված բյուջեներով նախատեսված ծրագրերին:

Առաջիկայում կտպագրվի նաեւ համայնքների 2016 թվականի բյուջեների կատարողականի եւ 2017 թվականի բյուջեների ամփոփ եւ մատչելի տեղեկագիր: Համայնքներից արդեն ստացվել են տեղեկությունները եւ կազմակերպվել է դրանց մշակման ու ձևավորման աշխատանքները: