Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավեր Փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունման հրավեր

 

 

 

 

 

 

 

Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հրավիրում է հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, համայնքների միություններին և քաղաքացիական նախաձեռնություններին՝ մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի։

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Մրցույթի նպատակը, ծրագրային գործողությունների տեսակները և ձևերը

Մրցույթի նպատակն է նպաստել քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը։

Հայտերի բովանդակությունը կարող է ներառել հետևյալ տեսակի գործողություններ, սակայն սահմանափակված չլինի դրանցով՝

  • Մասնակցային մեխանիզմների (գործիքակազմի, ձևերի) կիրառում,
  • Համայնքային խնդիրների բացահայտում, բարձրաձայնում և լուծման տարբերակների մշակում հանրային հարթակներում,
  • ՏԻ բարեփոխումների, ապակենտրոնացման և համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային իրազեկման աստիճանի բարձրացում,
  • ՏԻ ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի մասնակցային ուսումնասիրություն, վերլուծություն և առաջարկությունների մշակում,
  • ՏԻՄ- համայնքի բնակչություն հաղորդակցության որակի բարելավում։

Առաջարկվող ծրագրերը կարող են լինել հետևյալ բնույթի՝

  • Կրթական
  • Մշակութային
  • Հետազոտական
  • Հաղորդակցական և տեղեկատվական
  • Մշտադիտարկման
  • Հանրային նախաձեռնությունների, հանրագրերի իրականացման
  • Տեղական ավանդական և այլընտրանքային ԶԼՄ-ների զարգացում

Ո՞վ կարող է դիմել

Ծրագրերը պետք է իրականացվեն սույն հրավերին կից հավելվածներում ներառված ՀաՄաՏեղ ծրագրի թիրախ համայնքներում կամ համայնքների խմբում։

Ծրագրային հայտեր կարող են ներկայացնել վերոնշյալ համայնքներում գործունեություն ծավալող՝

  • Հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները,
  • Համայնքների միություննները,
  • Քաղաքացիական նախաձեռնությունները։

Ծրագրի շրջանակներում թիրախ համայնքների ՏԻՄ-երի հետ համագործակցությունը հանդիսանում է մրցույթի նախապայման։

Ծրագրերի տևողությունը և բյուջեն

Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 3,000,000 ՀՀ դրամ: Այն ծրագրերը, որոնք կիրականացվեն մեկից ավելի թիրախային համայնքներում, կֆինանսավորվեն մինչև 4,000,000 ՀՀ դրամ[1]։  Հայտատուի նվազագույն ներդրումը պետք է կազմի ծրագրի ընդհանուր գումարի առնվազն 10%-ը։

Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 3-7 ամիս:

Հայտերի ներկայացման կարգը և ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված կազմակերպությունները կամ նախաձեռնող խմբերը պետք է լրացնեն ծրագրային հայտ՝ ներառելով՝

  1. Հայտադիմումի փաթեթը,
  2. Ծրագրի բյուջեն և բյուջեի նկարագիրը հրավերի 2-րդ և 3-րդ հավելվածներում ներկայացված ձևաչափովերով,
  3. Հանրային միջոցառումների և հրատարակվող նյութերի նկարագիրը և հիմնավորումը հրավերի 4-րդ հավելվածներում ներկայացված ձևաչափովերով։

Հայտադիմումի փաթեթն իր մեջ պետք է ներառի՝

  1. Կազմակերպության/նախաձեռնության առաքելության և գործունեության նկարագրությունը (0.5 էջ),
  2. Կազմակերպության/նախաձեռնության կողմից վերջին երկու տարիների ընթացքում իրականացված ծրագրերի համառոտ նկարագրությունը (մինչև 2 էջ),
  3. Առաջարկվող ծրագրի նկարագրությունը (մինչև 5 էջ), որը պետք է ներառի՝
  • Հիմնախնդրի ձևակերպումը և հիմնավորումը,
  • Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքները,
  • Ծրագրի խնդիրները,
  • Ծրագրի գործողությունների պլանը և ժամանակացույցը,
  • Թիրախ խմբերը/շահառուները,
  • Ծրագրի իրականացման մշտադիտարկման և գնահատման պլանը,
  • Ծրագրային արդյունքների շարունակականությունը (կենսունակությունը),
  • Ծրագրի աշխատակազմը։

Հայտադիմումի ձևը, գործողությունների պլանի ձևը, բյուջեի ձևաչափը և նկարագրի ձևը, ինչպես նաև հանրային միջոցառումների և հրատարակվող նյութերի նկարագրի և հիմնավորման ձևը հասանելի են ՀՖՄ-ի համացանցային www.cfoa.am հայտերը պետք է ներկայացվեն մեկ տպագիր օրինակով և էլեկտրոնային եղանակով։

Նշված փաստաթղթերի տպագիր մեկ օրինակը՝ հաստատված և կնքված կազմակերպության տնօրենի կամ ստորագրված նախաձեռնող խմբի ղեկավարի կողմից, պետք է ներկայացնել ՀՖՄ գրասենյակ 0070, ք. Երևան, Երվանդ Քոչարի փող. 20 շենք, 4-րդ հարկ հասցեով:

Փաթեթի էլեկտրոնային տարբերակը պետք է ուղարկել katomyan@cfoamail.am էլ. փոստին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի  մայիսի 19-ը` ժամը 17:00-ն 

Նախամրցութային սեմինար

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ՀՖՄ ծրագրային թիմը սույն թվականի  մայիսի 5-ին    ժամը   14։00-ին կանցկացնի նախամրցութային սեմինար Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում,

Հասցե. ՀՀ, ք. Երևան Ազատության 1/21, բն. 23

Հեռախոս. /010/ 25 15 75

որի ընթացքում կպատասխանի հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերին, ինչը կնպաստի հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:

 Դրամաշնորհային մրցույթի ժամանակացույցը՝

Ապրիլի 26 2017թ      Մրցույթի մեկնարկ

Մայիսի 5, 2017թ       Նախամրցութային սեմինար

Մայիսի 19, 2017թ     Հայտերի ներկայացման վերջնաժամկետ

Հունիսի 9, 2017թ      Մրցույթի արդյունքների հայտարարում

Ծրագրերը կմեկնարկեն 2017թ. ամռանը-աշնանը, ծրագրի սկիզբն ու ավարտը կնշվեն դրամաշնորհի պայմանագրում, ելնելով ծրագրի առանձնահատկություններից:

Դրամաշնորհի ծրագրային հարցերով դիմել՝ ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանին,               հեռ. (011) 53 13 97, էլ. փոստի հասցե՝ vshahbazyan@cfoamail.am:

Դրամաշնորհի տեխնիկական հարցերով դիմել՝ ՀՖՄ դրամաշնորհների կառավարիչ Հայկանուշ Իսկանդարյանին, հեռ. (011) 53 13 97, էլ. փոստի հասցե՝ hiskandaryan@cfoamail.am:

[1] Ծրագրերը, որոնք կներառեն ոչ թիրախ համայնքներ, այդ համայնքներում իրականացվող գործողությունները չեն ֆինանսավորվի տվյալ դրամաշնորհի շրջանակներում։

Բեռնել փաստաթղթերի ամբողջական փաթեթը>>

Սույն ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: