Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հայտարարություն ՀՖՄ փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի վերաբերյալ Հայտարարություն ՀՖՄ փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի վերաբերյալ

2017թ ապրիլի 26-ին Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հայտարարել էր փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ։ Մրցույթի հրավերի ժամանակացույցի համաձայն, մայիսի 19-ին, ժամը 17-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը լրացավ։

Ստացված հայտերը կդիտարկվեն մրցույթային հանձնաժողովի կողմից՝ համաձայն սահմանված չափորոշիչների, և կընտրվեն հաղթողները։ Հաղթող ծրագրերի ցանկը կհրապարակվի։

Ֆինանսավորման համար բավարար միավորների քանակ չստացած ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, մեկնաբանություններ կամ բացատրություններ չեն տրամադրվի։

 Համայնքների ֆինանսիստների միավորում