Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀՀ տեղական ինքնակառավարման տարեկան ինդեքսը (2015 և 2016) ՀՀ տեղական ինքնակառավարման տարեկան ինդեքսը (2015 և 2016)

Սեպտեմբերի 27-ին Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվեց ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում, ՀՖՄ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան» հիմնադրամի կողմից մշակված «ՀՀ տեղական ինքնակառավարման տարեկան գնահատման (ՏԻ տարեկան ինդեքսի հաշվարկման) մեթոդաբանությունը»։

Տեղական ինքնակառավարման տարեկան ինդեքսի (ՏԻՏԻ) հաշվարկման նպատակն է հնարավորինս համապարփակ գնահատել ՀՀ ՏԻ համակարգի տարեկան գործունեությունը՝ ՀՀ կենտրոնական կառավարությանը, ՏԻՄ-երին,  քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ կողմերին տրամադրելով ՏԻ տարեկան գործունեության թվային գնահատական (ինդեքսի կամ համաթվի տեսքով):

ՏԻՏԻ-ն հաշվարկվել է փորձագիտական խմբի կողմից հաջորդական քայլերի իրականացման արդյունքում: ՀՀ ՏԻՏԻ հաշվարկը կատարվել է ըստ ՀՀ ՏԻ 5 ուղղությունների, 20 գործառույթի, 12 սկզբունքի և 52 ցուցչի:

Մեթոդաբանությունում ներկայացված ՏԻՏԻ հաշվարկն իրականացվել է 2015 և 2016 թվականների համար՝ նպատակ ունենալով համեմատել և վերլուծել ՏԻ համակարգում այդ տարիներին կատարված փոփոխությունները և դրանց տրված գնահատականները։