Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Դրամաշնորհային ծրագրի թեմատիկ մրցույթի արդյունքները Դրամաշնորհային ծրագրի թեմատիկ մրցույթի արդյունքները

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հայտարարված «ՀՀ ՏԻ ոլորտում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) ավարտական փուլում  համայնքների փնջերի ձևավորման վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն» թեմայով դրամաշնորհային մրցույթի արդյունքներով հետևյալ կազմակերպությունների կողմից  ներկայացված հայտը ՀՖՄ մրցույթային հանձնաժողովը  ընտրել է  համապատասխան տարածաշրջանում ուսումնասիրության կատարելու համար՝

  • «ԱՇՏԱՐԱԿ» Համայնքային Զարգացման Կենտրոն` Աշտարակ տարածաշրջանում
  • «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ՝ Թալինի տարածաշրջանում
  • Երեխաների Աջակցության Հիմնադրամ՝ Հրազդանի տարածաշրջանում
  • «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ՝ Աբովյանի տարածաշրջանում
  • “Սևան Երիտասարդական Ակումբ” ՀԿ՝ Սևանի տարածաշրջանում
  • «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպություն՝ Մասիսի տարածաշրջանում
  • «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպություն՝ Արտաշատի տարածաշրջանում
  • «ՀԿ կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ՝ Սպիտակի տարածաշրջանում
  • «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ՝ Արթիկի տարածաշրջանում

Մրցույթային հանձնաժողով