Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Տեղական Ինքնակառավարումը Հայաստանում (2011թ.) Գիրք 5 Տեղական Ինքնակառավարումը Հայաստանում (2011թ.) Գիրք 5

Այս գիրքը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման 2011 թվականի բարեփոխումների գնահատմանը, որը կատարվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) փորձագետների կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա: Բարեփոխումների գնահատման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության ծրագրերով նախատեսված տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթների կատարումը, տեղական ինքնակառավարման համակարգի վիճակը բնութագրող ցուցանիշները, ՏԻՄ- երի կատարած աշխատանքները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի ստանձնած տեղական ինքնակառավարմանը վերա բերող պարտավորությունների կատարումը:

ՀՖՄ-ն մասնակցում և հետևում է Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքին այդ համակարգի ներդրման սկզբից ` 1996 թվականից: Անցած տասնհինգ տարիների ընթացքում ՀՖՄ-ն հրատարակել է չորս գիրք, որոնցում տրվել է բարեփոխումների ընթացքի գնահատականը, ինչպես նաև արվել են բարեփոխումների շարունակմանը վերաբերող բազմաթիվ առաջարկություններ: Առաջին՝ «Տեղական ինքնակառավարման բ արեփոխումները Հայաստանում. Քաղաքականության տարբերակներ և ուղիներ» (տնտ. Գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ ) գիրքը հրատարակվել է 2004- ին: Այդ հրատարակությունում տեղ են գտել 1996- ից մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածի տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքը լուսաբանող հոդվածներ:

Երկրորդը՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2004–2006 թթ.)», գիրք 2 (տնտ. Գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2008- ին: Սա վերա բերում է 2004-2006 թթ. տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատականին:

Երրորդը՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007 և 2008 թթ.)» , գիրք 3 (տնտ. Գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2009- ին: 2007 թվականից սկսած` ՀՖՄ – ն տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատումը կատարում և հանրությանն է ներկայացնում զեկույցների ձևով: Դրանք կազմված են նույն ձևաչափով և պարունակում են բարեփոխումների գնահատականներն է՝ ըստ տեղական ինքնակառավարման առանձին բնագավառների. վարչատարածքային բաժանում և միջհամայնքային համագործակցություն, համայնքային սեփականություն, ֆինանսներ, ՏԻՄ – երի ընտրություններ և գործունեություն, տեղական ժողովրդավարություն, վարչական կառուցվածքներ և համայնքային ծառայությունների մատուցում:

Չորրորդը ` «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2009 և 2010 թթ.)» , գիրք 4 (տնտ. Գիտ. թեկնածու Դ. Ս Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2011-ին:

Սույն գիրքը Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների վերա բերյալ ՀՖՄ -ի հինգերորդ հրատարակությունն է:

Սույն գրքում, բացի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների ընթացքի լուսաբանումից, տեղ են գտել նաև այդ ոլորտում առկա հիմնախնդիրները, և արվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: