Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հայտարարություն Աշոցք համայնքում «Դահուկավազքի կենտրոն» կառուցելու վերաբերյալ Հայտարարություն Աշոցք համայնքում «Դահուկավազքի կենտրոն» կառուցելու վերաբերյալ

Համայնքների Ֆինանսիստների Միավորումը  /ՀՖՄ/ գործընկերներ՝ «Ասոսիեյշն օֆ Լոքալ Դեմոքրասի Էջենսիս»  (ԱԼԴԱ) և Հայաստանի Համայնքների Միության հետ /ՀՀՄ/ համատեղ իրականացնում է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում»    ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Ծրագրի կարիքների համար հայտարարվում է մրցույթ, որի նպատակն է   ընտրել մասնագիտացված առևտրային կամ շահույթ չհետապնդող կազմակերպություն` գրանցված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, որն իրականացնելու է Աշոցքի դահուկավազքի կենտրոնի շինարարական աշխատանքները: Մրցույթի մանրամասները ներկայացված են տեխնիկական առաջադրանքում։