Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հայտարարություն Աշոցք համայնքում «Դահուկավազքի կենտրոն» կառուցելու վերաբերյալ Հայտարարություն Աշոցք համայնքում «Դահուկավազքի կենտրոն» կառուցելու վերաբերյալ

Ս/թ հուլիսի 10-ին տեղի ունեցավ քննարկում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում՝ Աշոցք համայնքում կառուցվելիք դահուկային կենտրոնի շինարարական աշխատանքները սկսելու վերաբերյալ:

Քննարկման ընթացքում մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց տեղանքի, կառույցին վերաբերվող պահանջների և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանվեց մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցեր:

Մասնակիցների առաջարկությամբ որոշվեց տեխնիկական առաջադրանքում ավելացնել տեղանքը նկարագրող ֆոտո և վիդեո նյութեր, ինչը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել տեղանքը՝ հնարավոր լավագույն ճարտարապետական լուծում առաջարկելու համար։   Որոշվեց նաև հայտադիմումների ներկայացման  ժամկետը երկարաձգել մինչև ս/թ հուլիսի 20-ը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեխնիկական առաջարկի մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ, որի լրամշակված տարբերակը ներկայացվում է ստորև: