Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հանդիպում-քննարկում մարզային ինտերնետ մատակարարների հետ Հանդիպում-քննարկում մարզային ինտերնետ մատակարարների հետ

Փետրվարի 24-ին «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ում «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ինտերնետի հասանելիությունը ՀՀ համայնքներում համայնքապետարանների պաշտոնական կայքերի շահագործման խնդիրները» հանդիպում-քննարկում մարզային ինտերնետ մատակարարների հետ:

Միջոցառման նպատակն էր քննարկել խնդիրներ, որոնք կապված են ՀՀ համայնքապետարաններում ինտերնետ ծառայությունների որակի բարձրացման, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծման ուղիների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացնել համայնքներում կիրառվող կառավարման տեղեկատվական համակարգերին, գտնել համագործակցության ձևաչափեր ինտերնետ մատակարար ընկերությունների և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն»: ՀԿ միջև:

Միջոցառմանը մասնակցում էին «ՄԻՈՄ» ՍՊԸ ընկերություն տնօրեն Դավիթ Երանոսյանը, «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը, «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ տնօրնեն Հովհաննես Ալեքսանյանը, «ԱՐԱՆԵԱ» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Մինասյանը և մենեջեր Դավիթ Համբարձումյանը, «ՎԱՐԴԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ» ԱՁ տնօրեն Վարդան Քերոբյանը, «ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱԼԻՐ» ՍՊԸ տնօրեն Արտակ Բադալյանը և աշխատակից Արմեն Ադամյանը, «ՍՔԱՅՆԵԹ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Զաքարյանը, “ՖԱՍՏՆԵՏ” ՍՊԸ ավագ տեխնիկական համակարգող Վահրամ Մարտիրոսյանը, Հովտաշատի գյուղապետարանի հաշվապահ Վահրամ Հովհաննիսյանը, “Հաճն ISP” ՍՊԸ տնօրեն Մերուժան Սարոյանը, «Երևանի մամուլի ակումբից» Սեդա Շիգանյանը, «Համայնքային ֆինանսիստների միավորում» ՀԿ-ից Աբրահամ Արտաշեսյանը, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» (հետագայում` ՏՀԶՎԿ) ՀԿ-ից նախագահ Գրիշա Խաչատրյանը, աշխատակիցներ Ռոբերտ Գրիգորյանը և Կարեն Մխիթարյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՏՀԶՎԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը, ներկայացրեց միջոցառման նպատակները և ակնկալվող արդյունքները: Այնուհետև բանախոսը հակիրճ անդրադարձավ ՏՀԶՎԿ պատմությանը, գործունեության հիմնական ուղղություններին: Ներկայացված շնորհանդեսի հիմնական հարցադրումներն էին. ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերը և համացանցային կայքերը, «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (հետագայում` ՀԿՏՀ) հիմնական գործառնական հնարավորությունները, ՀԿՏՀ կիրառումը քաղաքացիների սպասարկման գրասենյակներում, ՀՀ-ում առաջիկայում սպասվող վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների խոշորացման հետ կապված զարգացումները և այլն:

Այնուհետև զեկուցմամբ հանդես եկան ՏՀԶՎԿ աշխատակիցներ Գոբերտ Գրիգորյանը և Կարեն Մխիթարյանը: Ներկայացվեցին համայնքապետարաններին առնչվող հետևյալ հարցերը. ինտերնետի կապի որակը և դրա բարելավման հնարավորությունները, իրական և ստատիկ IP հասցեները, դոմեյնային անունները, ինտերնետի կապի ապահովման սարքերի՝ մոդեմների, շահագործման խնդիրները, համայնքների վեբ սերվերների հետ հեռահար աշխատելու խնդիրները, համակարգչային ցանցերի կարգաբերումը, ՀՀ կառավարության ցանցի հետ կապված խնդրները, տարբեր ինտերնետ մատակարարների կողմից սպասարկվող ցանցերի միջև տվյալների փոխանակման խնդիրները և այլն:

Ծավալվեց կարծիքների փոխանակում և բուռն քննարկում: Առաջարկվեցին նշված խնդիրների լուծումներ համատեղ գործողություններ: Քննարկվեցին ՏՀԶՎԿ-ինտերնետ մատակարարներ համագործակցության ուղիները: Ձեռք բերվեց պայմանավորվածություն առ այն, որպեսզի ՏՀԶՎԿ կողմից մշակվի ինտերնետ մատակարարների հետ համագործակցության հստակ ուղեցույց-կանոնակարգ և փոխանցվի բոլոր շահագրգիռ կողմերին:

«ԱՐԱՆԵԱ» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Մինասյանը և մենեջեր Դավիթ Համբարձումյանը ներկայացրեցին IP հեռուստատեսություն ծառայությունը ապահովող նորագույն տեխնիկական միջոցի բնութագրերը, հանդես եկան տվյալ ոլորտում համագործակցության առաջարկությամբ:

Միջոցառման ավարտին ՏՀԶՎԿ նախագահ Գ.Խաչատրյանը ամփոփեց քննարկման արդյունքները, նախանշեց համատեղ անելիքները: Բանախոսը ներկայացրեց նաև ՏՀԶՎԿ հեղինակած «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությությունը» ձեռնարկը: Գ.Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ավելի լայն, ներկայացուցչական կազմով ֆորում: