Համայնքների Ֆինանսիստների Միավորում
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի ֆեյսբուքյան խմբի վարման և առաջխաղացման դասընթաց «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի ֆեյսբուքյան խմբի վարման և առաջխաղացման դասընթաց

Փետրվարի 12-ին «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի ֆեյսբուքյան խմբի վարման և առաջխաղացման դասընթաց: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի մամուլի ակումբից Սեդա Շիգանյանը, ժուռնալիստեների «Ասպարեզ» ակումբից Արինա Մեցոյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ից՝ Աբրահամ Արտաշեսյանը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամից՝ Միքայել Հովհաննիսյանը, Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ից՝ Գրիշա Խաչատրյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Հեղնար Մանուկյանը, Կարեն Մխիթարյանը, Վահրամ Հովհաննիսյանը:

Դասընթացի ընթացքում հարց ուպատասխանի ձևաչափով ներկայացվեցին ֆեյսբուքյան էջի և խմբի վարման և առաջխաղացման գործիքակազմը, առանձնահատկությունները: Մասնավորապես, անդրադարձ եղավ ֆեյսբուքյան էջում տեղեկատվության տեղադրման եղանակներին, միջոցառումների տեղադրման կարգին, օրացույցերի օգտագործման, հաշթեգերի կիրառման, էջը «հավանողների» քանակի ավելացման և այլ հարցերին:

Ձեռք բերվեց պայմանավորվածություն ապագայում ՀաՄաՏեղ ծրագրի ֆեյսբուքյան էջի և խմբի վարման և առաջխաղացման համակարգված գործողություններ իրականացնելու վերաբերյալ: