Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Տեղական Ինքնակառավարման բարեփուխումները Հայաստանում (2009 եվ 2010 թթ.) Գիրք 4 Տեղական Ինքնակառավարման բարեփուխումները Հայաստանում (2009 եվ 2010 թթ.) Գիրք 4

Այս գիրքը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման 2009 և 2010 թվականների բարեփոխումների գնահատմանը, որը կատարվել է ՀՖՄ-ի փորձագետնրի կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա:
Բարեփոխումների գնահատման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության ծրագրերով նախատեսված` տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթների կատարումը, տեղական ինքնակառավարման համակարգի վիճակը բնութագրող ցուցանիշները, ՏԻՄ–երի կատարած աշխատանքները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի ստանձնած` տեղական ինքնակառավարմանը վերաբերող պարտավորությունների կատարումը:
ՀՖՄ-ն մասնակցում և հետևում է Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքին` այդ համակարգի ներդրմանսկզբից 1996 թվականից: Անցած մոտ տասնհինգ տարիների ընթացքում ՀՖՄ-ն հրատարակել է երեք գիրք, որոնցում տրվել է բարեփոխումների ընթացքի գնահատականը, ինչպես նաև` արվել են բարեփոխումների շարունակմանը վերաբերվող բազմաթիվ առաջարկություններ: Առաջին` ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. Քաղաքականության տարբերակներ և ուղիներ՚ (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) գիրքը հրատարակվել է 2004-ին: Այդ հրատարակությունում տեղեն գտել 1996-ից մինչև 2004 թվականը ընկած ժամանակահատվածին վերաբերող, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքը լուսաբանող հոդվածներ: Երկրորդը` ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2004–2006 թթ.) Գիրք 2՚, (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2008-ին: Այն վերաբերում է 2004-2006թթ. տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատականին:
Երրորդը` ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007 և 2008թթ.) Գիրք 3՚, (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2009-ին: 2007 թվականից սկսած ՀՖՄ-ն տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատումը կատարում և հանրությանն է ներկայացնում զեկույցների ձևով: Դրանք կազմվածեն նույն ձևաչափով և պարունակում են բարեփոխումների գնահատականն` ըստ տեղական ինքնակառավարման առանձին բնագավառների. վարչատարածքային բաժանում և միջհամայնքային համագործակցություն, համայնքային սեփականություն, ֆինանսներ, ՏԻՄ-երի ընտրություններ և գործունեություն, տեղական ժողովրդավարություն, վարչականկառուցվածքներ և համայնքային ծառայությունների մատուցում:
Սույն գիրքը Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների վերաբերյալ ՀՖՄ-ի չորրորդ հրատարակությունն է:
Զեկույցներում, բացի բարեփոխումների ընթացքի լուսաբանումից, տեղ են գտել նաև Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում առկա հիմնախնդիրները և արվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

ԵՐԵՎԱՆ -2011