Համայնքների Ֆինանսիստների Միավորում
08.03.2011 - 13.12.2011

Ֆինանսավորող կազմակերպություն` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Ծրագրի խնդիրներն են.

  • 1. Հայաստանի Լոռի և Տավուշ մարզերի 8-ական համայնքներում տեղական իշխանությունների որոշումների կայացման գործընթացում քաղաքացիներին ներգրավելու, հասարակական հաշվետվողականություն ապահովելու և տեղական առաջնահերթությունները համապետական մակարդակով առաջմղելու կարողությունների գնահատում, ներառյալ՝ կարիքների գնահատում,
  • 2. Տեղական (համայնքային) մակարդակում որոշումների կայացման և քաղաքականությունների մշակման գործընթացներում քաղաքացիական հասարակությունը և մասնավոր հատվածը ներկայացնող շահագրգիռ կողմերի ներգրավվածության աստիճանի գնահատում,
  • 3. Համայնքային առաջնահերթությունները հասցեագրելու տեսակետից տեղական կարևորագույն ռեսուրսների վերհանում,
  • 4. Հնարավոր առաջնորդների՝ իրենց համայնքների զարգացման շուրջ երկխոսություններ վարելու կարողությունների զարգացում,
  • 5. Լոռի և Տավուշ մարզպետարաններից հասարակական մասնակցության համար պատասխանատու անձանց ընտրություն և նրանց կարողությունների զարգացում,
  • 6. Տեղական մակարդակում սոցիալական գործընկերության փորձնական մեխանիզմի/մոդելի մշակում տարատեսակ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Ակնկալվող արդյունքներն են.

  • 1. ՀՀ Տավուշ և Լոռի մարզերում տեղական իշխանությունների կարողությունների համապարփակ գնահատում և համապատասխան առաջարկություններ պարունակող զեկույցի պատրաստում,
  • 2. Սահմանված համայնքային առաջնահերթությունները և դրանց համար պահանջվող կարևորագույն տեղական ռեսուրսների հատկորոշումը պարունակող զեկույցի պատրաստում,
  • 3. Որոշումների կայացման և քաղաքականությունների մշակման գործընթացներում քաղաքացիական հասարակությունը և մասնավոր հատվածը ներկայացնող շահագրգիռ կողմերի ներգրավվածության աստիճանի գնահատման զեկույցի պատրաստում.
  • 4. Մասնակցային կառավարման և քաղաքացիական ներգրավվածության հարցում տեղական առաջնորդների կարողությունների զարգացում.
  • 5. Համայնքի հիմնախնդիրների լուծման նպատակով սոցիալական գործընկերության փորձնական մոդելի մշակում: