Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով

Մարտի 11-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ Հարկային բարեփոխումների ծրագրի (ՀԲԾ) և ԱՄՆ ՄԶԳ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման (ՀաՄաՏեղ) ծրագրի կողմից կազմակերպված <Տեղական հարկեր. Ներկա խնդիրներ և քաղաքականության հեռանկարներ> թեմայով համաժողով: Համաժողովի նպատակն էր ի մի բերել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առանցքային պաշտոնյաներին, բիզնես միջավայրի, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու տեղական հարկերին առնչվող հարցեր, այդ թվում՝ միասնական հարկային օրենսգրքի մշակման շրջանակում հարկային քաղաքականության և վարչարարության բարելավումն ու տեղական ինքնակառավարման համակարգի հզորացումը: Համաժողովին մասնակացում էին մոտ 100 հրավիրյալներ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը, ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից և այլոք: