Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ. Ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը  Ձեռնարկ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ. Ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը  Ձեռնարկ

Այս ձեռնարկը նվիրված է տեղական ինքնակառավարման մակարդակում մասնակցային ժողովրդավարության հարցերին: Այն պատրաստվել է ՀՖՄ-ի իրականացրած ՙՄասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում՚ (2010թ. հուլիս – 2011թ. հունիս) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել է Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Տեղական ինքնակառավարման և հանրային ծառայության բարեփոխման նախաձեռնությունը (OSI-AF/LGI):
Ծրագրի շրջանակներում անց են կացվել նաև ուսումնական դասընթացներ` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության և քննարկումներ` համայնքային հիմնախնդիրների բացահայտման ու առաջնահերթությունների որոշման վերաբերյալ, որոնց մասնակցել են տեղական ինքնակառավարման համայնքային դերակատարներ (համայնքի ղեկավար, համայնքի ավագանու անդամներ, համայնքի աշխատակազմի, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանական անձանց միությունների ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ) ընտրված երեք` Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան համայնքներում: Պատրաստվել է երկու նախագիծ. ՙՏեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության կարգը՚, որը ներկայացվել է այդ երեք համայնքների ավագանիներին` ընդունման նպատակով և ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը` նվիրված տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցությանը, որն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարմ ան նախարարություն:
Ծրագրի հաջող իրականացման և սույն ձեռնարկի պատրաստման գործում իրենց նպաստն են բերել բազմաթիվ մարդիկ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՖՄ-ի նախագահ Վահան Մովսիսյանին, Բերդ համայնքի ղեկավար Անդրանիկ Շառյանին, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին և Նոյեմբերյան համայնքի ղեկավար  Վանուշ Ամիրաղյանին, Բերդի համայնքների միության գործադիր տնօրեն Սամվել Հովսեփյանին, Դիլիջանի համայնքների միության գործադիր տնօրեն Արտուշ Մարգարյանին, Նոյեմբերյանի համայնքների միության գօրծադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանին` ծրագրին աջակցելու համար, ծրագրի աշխատակիցներ Դավիթ Մարգարյանին և Քրիստինե Ատոմյանին` սույն ձեռնարկի պատրաստմանը և ձևավորմանը օժանդակելու համար:
Առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագիտական խմբում իմ գործընկեր, Մադրիդի Կառլոս 3-ի անվան համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Անգել Մանուել Մորենոյին` Իսպանիայի վերաբերյալ իր պատրաստած նյութերը մեզ տրամադրելու համար:

Դավիթ Թումանյան
ՙՄասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ Հայաստանի
տեղական ինքնակառավարման համակարգում՚ ծրագրի ղեկավար