Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Սույն ուսումնամեթոդական ձեռնարկը նվիրված է` ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի գործող օրենսդրության և ՀՀ համայնքների ֆինանսական կառավարման շրջանակներում, համայնքի տարեկան բյուջեի կազմման, քննարկման, հաստատման, կատարման, վերահսկման, հաշվետվությունների կազմման, ինչպես նաև համայնքի ֆինանսական վերլուծությունների իրականացման և բյուջեով նախատեսված աշխատանքների կատարման գնահատման բնագավառներում ՏԻՄ-երի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերման և օգտագործման հարցերին:
Ձեռնարկը հասցեագրված է ՀՀ համայնքների ղեկավարներին, նրանց աշխատակազմերի ֆինանսական կառավարման մասնագետներին, ավագանիների անդամներին, ինչպես նաև ուսանողներին, դասախոսներին և տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող այլ մասնագետներին:

Ձեռնարկը հրատարակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Տեղական ինքնակառավարման ծրագիր, 3-րդ փուլի օժանդակությամբ: Ձեռնարկում ներկայացվածը հեղինակների տեսակետներն են և միշտ չէ, որ դրանք արտահայտում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տեսակետները: