Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՙՀամայնքների բնյուջետավարման ուղեցույց՚ ձեռնարկը մշակվել է ՙՀամայքների ֆինանսիստների միություն՚ ՀԿ-ի նախաձեռնությամբ , ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ նոր օրենքով պայմանավորված ` ՙՀՀ բյուջետային համակարգի մասին ՚ օրենքի փոփոխությունների համատեքստում և հասցեագրված է համայնքների ղեկավարներին և այդ համակարգի ֆինանսաբյուջետային աշխատանքների պատասխանատուներին:
Առաջարկվող ուղեցույցը ինչ-որ չափով կարող է դառնալ նաև ուսումնական ձեռնարկ , այն կազմակերպությունների համար , որոնք զբաղվում են ՏԻՄ-ի աշխատողների բյուջետավարման ուղղությամբ մասնագիտական ուսուցմամբ:
Ձեռնարկում բավարար մանրամասնությամբ ներկայացված են հարցեր` բյուջետային համակարգի հիմնական սկզբունքների պարզաբանման, համայնքի առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղորդված բյուջետային գործընթացի կազմակերպման ` եկամուտների կանխատեսման , ծախսերի նախահաշիվների հաշվարկման , բյուջեի կազմման,քննարկման, հաստատման և կատարման վերաբերյալ:
ործի բերումով քաջ ծանոթ լինելով ՀՀ համայնքների գերակշիռ մասի բյուջետավարման հիմնախնդիրներին, նպատակադրվել եմ`
գ Խորհրդատվական բնույթի սույն ձեռնարկով օժանդակել ՏԻՄ-ին համայնքի բյուջետավարման գործընթացի կազմակերպման գործում:
գ Կազմել գործող օրենսդրությանը համապատասխան բյուջետային փաստաթղթի այնպիսի մի փաթեթ , որը հասկանալի և կիրառելի լինի բոլոր համայնքների համար: Այդ տեսանկյունից ուղեցույցում զետեղված բյուջեի նմուշը տիպային է և ցանկացած համայնքի համար կիրառելի:
աղտնիք չէ, որ Տեղական ինքնակառավարման համակարգը կայացման փուլում է և շարունակում է ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակների ընդլայնման և պետական կառավարման գործառույթների ապակենտրոնացման գործընթացը:Այդ տեսակետից չեմ ենթադրում ,որ ներկայացվող ձեռնարկը վերջնական է և համայնքների համար կծառայի երկար ժամանակ: Միաժամանակ հույսով եմ , որ շահագրգիռ կազմակերպությունները , ուղեցույցն օգտագործող մասնագետները իրենց կարծիքը , դիտողությունները և ցանկությունները կուղարկեն ՙՀամայնքների ֆինանսիստների միություն՚ ՀԿ-ին , որոնք ամենայն լրջությամբ կքննարկվեն և հետագայում հաշվի կառնվեն:
Վերջում ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՙՀամայնքների ֆինանսիստների միություն՚ ՀԿ-ի նախագահ Վ. Մովսիսյանին, ողջ վարչությանը , առանձնապես վարչության անդամ ` համայքների ուսուցման ծրագրերի գծով իմ գործընկեր Վ. Շահբազյանին, ՄՄՀ-ի պրոֆեսոր Լ. Միրզոյանին, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետավարման գործընթացի կազմակերպման գլխավոր վարչության պետ Դ. Համբարձումյանին ` ձեռնարկի պատրաստման և հրապարակման գործում մեծ օժանդակություն ցույց տալու համար: