Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հայաստանի համայնքների խոշորացում. Նախնական ուսումնասիրություն Հայաստանի համայնքների խոշորացում. Նախնական ուսումնասիրություն

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում առկա բազում հիմնահարցերից մեկը մեծ թվով փոքր և թույլ կարողություններով համայնքների առկայությունն է: Նշված հիմնահարցի հաղթահարման ուղիներից է համայնքների խոշորացումը:
Համայնքների խոշորացման հարցը ներկայումս ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում (ընդունված ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2007-ի հունիսի 26-ին) և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում (հաստատված ՀՀ կառավարության կողմից 2003-ի օգոստոսի 8-ին), ինչպես նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի վերանայված տարբերակի (ԱՀՌԾ-2) նախագծում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում նշված է ՙ…գործնական քայլեր կկատարվեն համայնքների խոշորացման ուղղությամբ:՚ (պարագրաֆ 4.2.2): Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում տեղ է գտել հետևյալ դրույթը ՙԱղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումների շրջանակներում տեղական ինքնակառավարման ոլորտում կարևորվում է համայնքների միավորման միջոցով փոքր համայնքների խոշորացումը և դրանց թվաքանակի կրճատումը…՚ (պարագրաֆ 6.3.1.2., կետ 188): ՙ…կարևորվում է համայնքների խոշորացումը…՚ նշված է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի վերանայված տարμերակի նախագծում (պարագրաֆ 8.1.1, կետ 304):