Համայնքների Ֆինանսիստների Միավորում
01.07.2010 - 01.07.2011

Ֆինանսավորող կազմակերպություն` Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Տեղական ինքնակառավարման և հանրային բարեփոխման նախաձեռնություն (OSI-AF / LGI)

Ծրագրի խնդիրներն են.
  • 1. Տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ ձեռնարկի մշակում,
  • 2. Մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ որոշակի քաղաքականության նախաձեռնման և իրականացման գործընթացում համայնքային դերակատարների կարողությունների բարձրացում,
  • 3. Հասնել Հայաստանում մասնակցային ժողովրդավարության իրականացման քաղաքականության ներդրմանը,
  • 4. Մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ քաղաքականության և օրենսդրական առաջարկությունների մշակում,
  • 5. «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2009թ. և 2010թ.)» զեկույցի պատրաստում և հրատարակում,
Արդյունքները.
  • 1. Հրատարակվել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում. Ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը» ձեռնարկը, հայերեն լեզվով, 700 օրինակ: Ձեռնարկի անգլերեն լեզվով տարբերակը դրվել է ՀՖՄ-ի կայքում,
  • 2.Կազմակերպվել են 2-օրյա սեմինար-դասընթացներ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում համայնքային դերակատարների մասնակցությամբ` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության թեմայով,
  • 3. Կազմակերպվել են համայնքային քննարկումներ համայնքային դերակատարների մասնակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում, գրանցվել են համայնքային հիմնախնդիրները և որոշվել են դրանց համապատասխան ծրագրերի առաջնահերթությունները, որոնց ցանկերը ներկայացվել են նշված համայնքների ղեկավարներին` համայնքային ծրագրերում ընդգրկելու նպատակով,
  • 4. Մշակվել և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարներին է ներկայացվել “Տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության կարգը”, այն ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու և ընդունելու համար,
  • 5.Մշակվել և ՀՀ տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության վերաբերյալ,
  • 6. Հրատարակվել է «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2009թ. և 2010թ.)» Գիրք 4. գիրքը` հայերեն և անգլերեն լեզուներով, 400 օրինակ: