Համայնքների Ֆինանսիստների Միավորում
21.06.2010 - 25.11.2011

Ֆինանսավորող կազմակերպություն` UNICEF

Ծրագրի խնդիրներն են.
  • 1. Հավաքագրել փաստերի վրա հիմնված ֆինանսական տեղեկատվություն և իրականացնել վերլուծություն աջակցելու ռազմավարական պլանավորման գործընթացին և ծախսերի կատարման արդյունավետության բարձրացմանը երեխաներին առավել առընչվող երեք բնագավառներում (կրթություն, առողջապահություն և սոցիալական պաշտպանություն)` Լոռու և Տավուշի մարզերում,
  • 2. Կատարել Լոռու և Տավուշի մարզերում երեխաներին ուղղված միջնաժամկետ ծախսերի վերլուծություն,
  • 3.Բացահայտել առկա ֆինանսական և կարողություններին վերաբերող սահմանափակումները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակներում,
  • 4. Բացահայտել ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքները երեխաներին ուղղված ծրագրերի և ծախսերի առումով,
  • 5. Համեմատել ծրագրային և ծախսային բյուջետավարման մեթոդների ազդեցությունը ռազմավարական պլանավորման վրա (տարբեր մոտեցումների առավելություններն ու թերությունները,),
  • 6. Ուսումնասիրել հասարակական կազմակերպությունների դերը (ՀԿ ցանցերի, եթե գոյություն ունեն) երեխաներին ուղղված ֆինանսների ու բյուջետավարման գործում և նրանց մասնակցության բարելավման հնարավորությունները,
  • 7. Ստեղծել փաստաթուղթ, որը կծառայի որպես սկզբնաղբյուր այլ մարզերի` ոչ միայն պիլոտային մարզերի, երեխաներին ուղղված բյուջետավարման համար,
  • 8. Ներկայացնել առաջարկություններ երեխաներին ուղղված բյուջետային տեղեկատվական հոսքերի, հաշվետվությունների և հաշվետվողականության կատարելագործման վերաբերյալ (տարածքային և տեղական մակարդակով),
  • 9. Ներկայացնել առաջարկներ մարզային մակարդակում երեխաներին ուղղված ծախսերի գծով հաշվետվությունների պատրաստման և հրապարակման վերաբերյալ,
  • 10.Պատրաստել երեխաներին ուղղված հանրային ֆինանսների ուսումնասիրություն և ներկայացնել այն UNICEF-ի Հայաստանյան գրասենյակ.
Արդյունքները.
  • 1. Պատրաստվել է զեկույց` կառավարության ծախսերի բյուջետային վերլուծություն Լոռու և Տավուշի մարզերի կտրվածքով,
  • 2. Ներկայացվել են առաջարկություններ` տարածքային և տեղական զարգացման ծրագրերի ֆինանսական գլուխների պատրաստման վերաբերյալ, երեխաներին ուղղված ծրագրերի և հանրային ծախսերի բացահայտված թույլ կողմերի հաղթահարման վերաբերյալ` տարածաշրջանային և տեղական մակարդակներում: