Համայնքների Ֆինանսիստների Միավորում
01.04.2009 - 15.06.2010

Ֆինանսավորող կազմակերպություն` Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Տեղական ինքնակառավարման և հանրային բարեփոխման նախաձեռնություն (OSI-AF / LGI)

Ծրագրի խնդիրներն են.
  • 1. “Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007թ.)” զեկույցի պատրաստում և հրատարակում,
  • 2. “Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2008թ.)” զեկույցի պատրաստում, անգլերեն թարգմանում և հրատարակում,
  • 3. Համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների իրականացման վերաբերյալ օրենքի նախագծի պատրաստում,
  • 4. Համայնքի ղեկավարի պատվիրակված լիազորությունների իրականացման վերաբերյալ օրենքի նախագծի պատրաստում,
  • 5. Սեմինարների ու հանդիպումների կազմակերպում` պատրաստված նյութերը ներկայացնելու և քննարկելու համար:
Արդյունքները.
  • 1. Հրատարակվել է “Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում 2007 և 2008թթ., Գիրք 3” գիրքը` հայերեն և անգլերեն լեզուներով, թվով 500 օրինակ,
  • 2. Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Համայնքի ղեկավարի աղբահանության կազմակերպման պարտադիր լիազորության իրականացման կարգի մասին օրենքի նախագիծը,
  • 3. Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Համայնքի ղեկավարին պատվիրակված սոցիալական լիազորությունների իրականացման կարգի մասին օրենքի նախագիծը,
  • 4. Կազմակերպվել են քննարկումներ փորձագետների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ,
  • 5. Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման կարգի մասին օրենքի նախագիծը ,
  • 6. Հրատարակվել է “Դ. Թումանյան, Ռազմավարական պլանավորում և համայնքի կապիտալ զարգացման ծրագրի կազմում” գրքույկը հայերեն լեզվով, 1000 օրինակ: