Համայնքների Ֆինանսիստների Միավորում
01.04.2008 - 01.04.2009

Ֆինանսավորող կազմակերպություն`

Բաց հասարակության ինստիտուտի աջակցության
հիմնադրամի Տեղական ինքնակառավարման և հանրային
բարեփոխման նախաձեռնություն (OSI-AF / LGI)

Ծրագրի խնդիրներն են.
  • 1. Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում գնահատման զեկույցների (2004-2006թթ.) անգլերեն թարգմանություն և գրքի հրատարակում,
  • 2. Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007թ.) զեկույցի պատրաստում,
  • 3. Մեկ մարզի օրինակով համայնքների խոշորացման պլանի մշակում,
  • 4. Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծի մշակում,
  • 5. Տեղական հարկերի մասին օրենքի նախագծի մշակում,
  • 6. Եզրափակիչ համաժողովի անցկացում, որտեղ կներկայացվեն և կքննարկվեն ծրագրի շրջանակում պատրաստված նյութերը:
  • Արդյունքները.
  • 1. Թարգմանվել է անգլերեն, հրատարակվել և բաժանվել է “Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2004-2006թթ.), Գիրք 2” գիրքը, թվով 500 օրինակ,
  • 2. Պատրաստվել է Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007թ.) զեկույցը,
  • 3. Պատրաստվել է Հայաստանի համայնքների խոշորացման պլանը` Արագածոտնի մարզի օրինակով,
  • 4. Պատրաստվել է “Միջհամայնքային միավորումների մասին” ՀՀ օրենքի նախագիծը և ուղարկվել է ՀՀ կառավարություն,
  • 5. Պատրաստվել է “Տեղական հարկերի մասին” ՀՀ օրենքի նախագիծը և ուղարկվել է ՀՀ կառավարություն,
  • 6. Կազմակերպվել է եզրափակիչ համաժողով, ուր ներկայացվել և քննարկվել են պատրաստված նյութերը: