Համայնքների Ֆինանսիստների Միավորում
18.09.2006 - 31.03.2007

Ֆինանսավորող կազմակերպություն`

Ռիսըրչ Թրայանգլ Ինստիտուտ (RTI)

Ծրագրի խնդիրներն են.
  • 1. Նախապատրաստել և իրականացնել թրեյնինգներ տեղական ինքնակառավարման ծրագիր 3-ում ընդգրկված 38 քաղաքային համայնքներում բյուջետավարման և պլանավորման գլխավոր պատասխանատուների համար,
  • 2. Համայնքներին ուղղորդել և աջակցություն ցույց տալ հետևյալ փաստաթղթերի պատրաստման գործում.
  •    ա) հիմնվելով 2006-2008թթ. եռամյա զարգացման ծրագրի վրա կազմել համայնքի 2007-2009թթ. կապիտալ ներդրումների ծրագիրը,
  •    բ) ցանկացած ծրագրի համար կազմել համապատասխան առաջարկ,
  •    գ) կազմել համայնքի 2007թ. բյուջեն` ներառյալ կապիտալ ներդրումների ծրագիրը:
  • Արդյունքները.
  • 1. Տեղական ինքնակառավարման ծրագիր 3-ում ընդգրկված 38 համայնքների աշխատատակազմի ղեկավարներ ստացան հիմնարար գիտելիքներ և կիրառական փորձ կապիտալ ներդրումների պլանավորման և բյուջետավարման ոլորտում, ինչպես նաև ծրագրերի առաջարկներ կազմելու փորձ ձեռք բերեցին,
  • 2. Թրեյնինգի յուրաքանչյուր մասնակից ստացավ համայնքի գործունեության պլանավորման և բյուջետավարման առանձին փաթեթ, որը օգտակար կլինի պլանավորելու համայնքների միջնաժամկետ և երկարաժամկետ գործունեությունը,
  • 3. Թրեյնինգի յուրաքանչյուր մասնակից ստացավ կիրառական հմտություններ: