Բաց հասարակության ինստիտուտի աջակցության
հիմնադրամի Տեղական ինքնակառավարման և հանրային
բարեփոխման նախաձեռնություն (OSI-AF / LGI)
Ծրագրի խնդիրներն են.
1. Համահարթեցման բանաձևի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում (համայնքներից, ՀՀ ֆինանսների նախարարությունից և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից),
2. Բանաձևի մշակում և օտարերկրյա փորձագետների հետ քննարկում,
3. “Ֆինանսական համահարթեցման մասին” ՀՀ օրենքի նախագծի մշակում,
4. Բանաձևի ներկայացումը ՀՀ Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ Նախագահին կից հանձնաժողովի և համայնքների ներկայացուցիչներին,
5. Օտարերկրյա փորձագետների հետ քննարկման կազմակերպում,
6. Օրենքի նախագծի վերջնական տարբերակի մշակում և դրա ներկայացումը ՀՀ Ֆինանսների նախարարությանը:
Արդյունքները.
1. Մշակվել է ֆինանսական համահարթեցման նոր բանաձև,
2. Ֆինանսական համահարթեցման նոր բանաձևի հիման վրա մշակվել է “Ֆինանսական համահարթեցման մասին” ՀՀ օրենքի նախագիծ,
3. Պատրաստված նյութերը կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ Նախագահին կից հանձնաժողովի և համայնքների ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ կողմերին,
4. “Ֆինանսական համահարթեցման մասին” ՀՀ նոր օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն: