Համայնքների Ֆինանսիստների Միավորում
14.09.2005 - 15.09.2006

Ֆինանսավորող կազմակերպություն`

Բաց հասարակության ինստիտուտի աջակցության
հիմնադրամի Տեղական ինքնակառավարման և հանրային
բարեփոխման նախաձեռնություն (OSI-AF / LGI)

Ծրագրի խնդիրներն են.
  • Փուլ 1
  •   1. LOGIN ղեկավարման գործիքների ներդրում: LOGIN աշխատակազմի ձևավորում, գործընթացների, աշխատանքի նկարագրի մշակում, համակարգիչների ծրագրային ապահովում:
  • Փուլ 2
  •   1. Առնվազն 60 փաստաթղթերի զետղում LOGIN-ի գրադարանում,
  •   2. Ինտերնետային կայքի ինտեգրման աշխատանքների ավարտում,
  •   3. Առնվազն 3 համար թերթի տպագրություն:
  • Փուլ 3
  •   1. Առնվազն 120 փաստաթղթերի զետեղում LOGIN-ի գրադարանում,
  •   2. LOGIN-ի այլ բաժինների պարբերաբար թարմացում,
  •   3. Առնվազն 3 համար թերթի տպագրություն,
  •   4. Մամուլի ասուլիսի կազմակերպում LOGIN ծրագիրը ներկայացնելու համար:
  • Փուլ 4
  •   1. LOGIN-ի գրադարանում զետեղված փաստաթղթերի ընդհանուր թիվը հասցնել 250, ներառյալ այլ լեզուներից թարգմանվաց փաստաթղթերը,
  •   2. Հրատարակել 12 համար “Համայնք” ամսաթերթը,
  •   3. LOGIN-ի այլ բաժինների պարբերաբար թարմացում, որոնք կպարունակեն տեղեկատվության զգալի քանակ:
  • Արդյունքները.
  • 1. Ծրագրի հաջող իրականացման համար ձևավորվել է առանձնացված աշխատակազմ համապատասխան ունակություններով,
  • 2. Պատրաստվել է ինտեգրացված ինտերնետային կայք, որը հնարավորություն է ընձեռնում տեղեկատվության արդյունավետ փոխանակման համար,
  • 3. 250 փաստաթուղթ է զետեղվել LOGIN-ի գրադարանում,
  • 4. Հրատարակվել և ՀՀ կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային, հասարակական կազմակերպություններին և այլ շահառուներին է ուղարկվել “Համայնք” ամսաթերթի 12 համարները,
  • 5. Կազմակերպվել են 2 սեմինարներ Բերդ և Գորիս քաղաքներում: