Համայնքների Ֆինանսիստների Միավորում
01.04.2005 - 30.06.2005

Ֆինանսավորող կազմակերպություն`

Միջազգային համագործակցության ճապոնական բանկ (JBIC)

Ծրագրի խնդիրներն են.
  • 1. Նախագծել ՀՀ գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման գործում Ճապոնական բանկի հետ հետագա համագործակցության ուղղությունները,
  • 2. Սահմանել զարգացման առումով առաջնային գյուղական շրջանները և ենթակառուցվածքները` առաջնորդվելով նախապես որոշված չափորոշիչներով,
  • 3. Նախորդ կետում սահմանված շրջանների և ենթակառուցվածքների համար հստակեցնել ներդրումային ռեսուրսների պահանջը` հաշվի առնելով կառավարության և դոնոր կազմակերպությունների քաղաքականությունը և հետագա պլանները գյուղական շրջաններում,
  • 4. 2-րդ և 3-րդ կետերի իրականացման արդյունքում մշակված տեղեկատվության հիման վրա կազմել ներդրումային ծրագիր Ճապոնական բանկի համար, որը հնարավորինս կներառի քաղաքացիական հասարակության մասնակցությունը ծրագրի իրականացմանը:
  • Արդյունքները.
  • 1. Նախագծվել և հստակեցվել են ՀՀ գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման գործում Ճապոնական բանկի հետ հետագա համագործակցութ¬յան ուղղությունները,
  • 2. Սահմանվել են զարգացման առումով առաջնային գյուղական շրջանները և ենթակառուցվածքները` նախապես որոշված չափորոշիչներով,
  • 3. Նախորդ կետում սահմանված շրջանների և ենթակառուցվածքների համար որոշվել է ներդրումային ռեսուրսների պահանջը` հաշվի առնելով կառավարության և դոնոր կազմակերպությունների քաղաքականությունները և հետագա պլանները գյուղական ենթակառուցվածքների ոլորտում,
  • 4. 2-րդ և 3-րդ կետերի իրականացման արդյունքում մշակված տեղեկատվության հիման վրա կազմվել են ներդրումային ծրագրեր` Ճապոնական բանկի համար: