Համայնքների Ֆինանսիստների Միավորում
01.06.2004 - 31.05.2005

Ֆինանսավորող կազմակերպություն`

Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը Հայաստանում և Վրաստանում

Ծրագրի խնդիրներն են.
  • 1. ՀՀ տեղական ինքնակառավարման հայեցակարգի մշակում,
  • 2. ՀՀ ապակենտրոնացման ռազամավարության մշակում,
  • 3. Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիային հակասող ՀՀ օրենքների դրույթների բացահայտում և դրանց վերացման առաջարկությունների մշակում,
  • 4. ՀՀ Սահմանադրության տեղական ինքնակառավարման գլխի տարբերակի (նախագծի) մշակում,
  • 5. Մշակված նյութերի հրատարակություն:
  • Արդյունքները.
  • 1. Մշակվել են ՀՀ ապակենտրոնացման ռազամավարությունը և ՀՀ Տեղական ինքնակառավարման հայեցակարգը,
  • 2. Մշակվել է «ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը ՏԻԵԽ պահանջներին. օրենքների փոփոխությունների մշակում» օրենսդրական փոփոխությունների փաթեթը,
  • 3. Մշակվել է ՀՀ Սահմանադրության տեղական ինքնակառավարման գլխի տարբերակը (նախագիծը),
  • 4. Հրատարակվել է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. Զարգացման հրամայականները» գիրքը, հայերեն և անգլերեն լեզուներով, 400 օրինակ: