Համայնքների Ֆինանսիստների Միավորում
01.10.2002 - 30.04.2005

Ֆինանսավորող կազմակերպություն`

Եվրասիա հիմնադրամ

Ծրագրի խնդիրներն են.
  • 1. Մշակել և համագումարի ժամանակ ընդունել ՀՖՄ-ի առաքելությունը և տեսլականը,
  • 2. Անցկացնել կազմակերպության և կադրերի արդյունավետ կառավարման դասընթացներ,
  • 3. Հագեցնել (գույքով և տեխնիկայով) ՀՖՄ-ի կենտրոնական գրասենյակը, ինչպես նաև Իջևանի և Սիսիանի մասնաճյուղերը,
  • 4. Ստեղծել վերապատրաստման կենտրոն համայնքների աշխատակիցների համար, վերապատրաստել դասախոսներ և կազմակերպել ու անցկացնել 10 սեմինարներ` այդ վերապատրաստված դասախոսների մասնակցությամբ,
  • 5. Մշակել երիտասարդ մասնագետների ներգրավման մեխանիզմ և ծրագրերի իրականացման արդյունքների ուսումնասիրման և գնահատման նոր համակարգ,
  • 6. Հիմնադրել ՀՖՄ-ի պաշտոնաթերթը և իրականացնել դրա առաջին համարների թողարկումը, ինչպես նաև գործարկել ՀՖՄ-ի պաշտոնական կայքը,
  • 7. Մշտական գործելու սկզբունքով ստեղծել համայնքներին տեղեկատվական, տեխնիկական և խորհրդատվական աջակցության ցուցաբերման մեխանիզմ,
  • 8. Դոնոր կազմակերպություններին ներկայացնել պատրաստի ծրագրային առաջարկներ:
  • Արդյունքները.
  • 1. Մշակվել և համագումարի ժամանակ ընդունվել է ՀՖՄ-ի առաքելությունը և տեսլականը,
  • 2. Անցկացվել են կազմակերպության և կադրերի արդյունավետ կառավարման դասընթացներ (իրականացվել է GTZ/PROSME կազմակերպության կողմից),
  • 3. Հագեցվել են (գույքով և տեխնիկայով) ՀՖՄ-ի կենտրոնական գրասենյակը, ինչպես նաև կազմակերպության` Իջևանի և Սիսիանի մասնաճյուղերը,
  • 4. Ստեղծվել է վերապատրաստման կենտրոն համայնքների աշխատակիցների համար, վերապատրաստվել են դասախոսներ և կազմակերպվել ու անցկացվել են 10 սեմինարներ` այդ վերապատրաստված դասախոսների մասնակցությամբ,
  • 5. Մշակվել է երիտասարդ մասնագետների ներգրավման նոր մեխանիզմ և ծրագրերի իրականացման արդյունքների ուսումնասիրման և գնահատման նոր համակարգ,
  • 6. Հիմնադրվել է ՀՖՄ-ի պաշտոնաթերթը (“Համայնք” ամսաթերթ) և իրականացվել է դրա առաջին համարների թողարկումը, ինչպես նաև գործարկվել է ՀՖՄ-ի պաշտոնական կայքը,
  • 7. Մշտական գործելու սկզբունքով ստեղծվել է համայնքներին տեղեկատվական, տեխնիկական և խորհրդատվական աջակցության ցուցաբերման մեխանիզմ,
  • 8. Դոնոր կազմակերպություններին ներկայացվել են պատրաստի ծրագրային առաջարկներ: