Համայնքների Ֆինանսիստների Միավորում
27.10.2003 - 25.01.2004

Համաշխարհային Բանկ

Rural-infrastructure

Ուսումնասիրությունը իրականացրել է ՙՀամայքների Ֆինանսիստների Միավորում՚ հասարակական կազմակերպությունը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիայի նախարարության ՙՋերմամատակարարման ծրագիր՚ ծրագրի իրականացման գրասենյակ՚ (ԾԻ) պետական հիմնարկի հետ համատեղ :
Տվյալների հավաքագրումը իրականացվել է Համաշխարհային Բանկի և ԾԻ- ի կողմից հաստատված հարցաթերթով: Տվյալները հավաքագրվել են համայնքների այցելությունների ժամանակ վիզուալ դիտարկումների, համայնքի ղեկավարի կամ նրա աշխատակազմի հետ ունեցած հանդիպումների և համայնքներում առկա տեղեկատվության միջոցով: Օգտագործվել են մարզպետարանի, նրա ենթակայության կազմակերպությունների տեղեկատվությունը, ինչպես նաև ծառայություններ իրականացնող ենթակառույցների տարածքային կամ մարզային կառույցների տեղեկատվությունը:
Ուսումնասիրության արդյունքում հավաքագրված տեղեկատվական բազան առկա է կոմպակտ դիսկի վրա:
Եզրահանգումներ
1. Հանրապետության գյուղական համայնքների ջրամատակարարման մակարդակը կազմում է 95.3% , իսկ ջրահեռացման մակարդակը միայն 15.5% :
2. յուղական համայնքներն ունեն ամենացածր և ամենավատ ջրահեռացման համակարգ, որը բացասաբար է անդրադառնում բնության պահպանության վրա:
3. Համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ընթացիկ դրությունը կարելի է բնորոշել պրոբլեմային: Բոլոր մարզերում անհրաժեշտություն կա կատարելու խոշոր ներդրումներ:
4. Վատթարագույն վիճակում է կոյուղու կեղտաջրերի մաքրման խնդիրը:
5. յուղական համայնքների բնակչության համար ջրահեռացման ցանցի ընդլայնման վրա ազդող կարևոր գործոններից են սոցիալան դրությունը և վճարունակ պահանջարկի առկայությունը:

Ուսումնասիրության հաշվետվության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ստորեւ.