Համայնքների Ֆինանսիստների Միավորում
01.11.2003 - 31.05.2004

Բերինգ Փոինթ

docuՙՄիջհամայնքային միավորումները և հարկային քաղաքականությունը՚ աշխատանքը պատրաստվել է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից BearingPoint-ի ֆինանսավորմամբ (դրամաշնորհ No.PS-03-P010) իրականացված ծրագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանում գործող համայնքների միություններ, ուսումնասիրվել է համայնքների համագործակցության միջազգային փորձը, մշակվել են միջհամայնքային միավորումների ձևավորման սկզբունքները և գործառույթները և այլն:

Ծրագրի տևողությունը` նոյեմբեր 2003թ. – հունիս 2004թ.:
Աշխատանքի միջանկյալ նյութերը ներկայացվել են 2004 թվականի մարտի 10-ի սեմինարին, իսկ վերջնական տարբերակը` 2004 թվականի հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած կոնֆերանսին:
Սույն աշխատանքը պատրաստել են`
Ծրագրի ղեկավար – Դավիթ Թումանյան
Փորձագետ – Սոս Գիմիշյան
Ասիստենտ – Արթուր Այվազով

Ծրագրի նյութերը հրատարակվել է ՙ Միջհամայնքային միավորումները և հարկային քաղաքականությունը՚ գրքում, որի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ստորեւ.