Համայնքների Ֆինանսիստների Միավորում
01.05.2004 - 30.11.2004

Բաց հասարակության ինստիտուտ

Hratarakcutjunner_clip_image001_0001ՙԱպակենտրոնացումը եւ տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում՚ ծրագրի շրջանակներում 2004 թվականի հուլիսի 14-15-ին Երեւանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ՙԱպակենտրոնացումը եւ տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում՚ թեմայով ազգային կոնֆերանս: Կոնֆերանսը կազմակերպվել էր Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից, Ֆիսկալ ապակենտրոնացման նախաձեռնության (FDI) օժանդակությամբ:Վերջինս Եվրախորհրդի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD), Համաշխարհային բանկի ինստիտուտի (WBI), ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID), Դանիայի ներքին գործերի նախարարության, Իտալիայի արտաքին գործերի նախարարության, Չեխիայի արտաքին գործերի նախարարության, Կանադայի միջազգային զարգացման գործակալության (CIDA), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP¤ եւ Բաց Հասարակության ինստիտուտի Տեղական ինքնակառավարման ու պետական ծառայության բարեփոխումների նախաձեռնության (LGI) համատեղ կազմակերպությունն է:
Կոնֆերանսի նպատակն էր քննարկել Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ներկա իրավիճակը, հնարավորություն ստեղծել Ազգային Ժողովի, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ անկախ փորձագետների միջեւ մտքերի փոխանակման համար, որը կարող է նպաստել տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության մշակմանն ու զարգացմանը:
Ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման համակարգի փորձագետները պատրաստել էին զեկուցումներ նշված ոլորտում առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Կոնֆերանսի արդյունքում ներկայացվեց կոնկրետ առաջարկությունների եւ գործողությունների փաթեթ` Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ:

Կոնֆերանսի նյութերը հրատարակվել է ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. Քաղաքականության տարբերակներ եւ ուղիներ՚ գրքում, որի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ստորեւ.